Thursday, 28 03 2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

60 տարի հետո մարդիկ կկարողանան մինչև 120 տարի ապրել. Երկարակեցության ոլորտի մասնագետ

60 տարի հետո մարդիկ կկարողանան ապրել մինչև 120 տարի, պնդում է կյանքի երկարացման ոլորտի առաջատար մասնագետնրեից մեկը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կենսաբանական կամ «ներքին» ծերացումը կարող է դանդաղեցվել, բացի դրանից՝ մեր ԴՆԹ-ի հետ փոխազդող դեղամիջոցներն օգնում են ավելի երկար պահպանել օրգանիզմի գործառնությունը, գրում է inosmi.ru-ն:

Մասնագետները, սակայն, նշում են, որ լիարժեք արդյունքի համար այդ դեղամիջոցները պարտադիր պետք է համադրել առողջ ապրելակերպի հետ: Գիտնականների համար դեռ պարզ չէ՝ կյանքի երկարացումը մինչև 120 տարի ինչպես կարող է ազդել դրա որակի վրա: Այդպիսի բուժման կողմնակի ազդեցությունները ևս հայտնի չեն:

Մի շարք եվրոպական երկրներում քննարկվում է հաջորդ 3 տարիներին դիտարկվող դեղամիջոցների փորձարկում սկսելու հարցը:

Քննարկվող դեղամիջոցների շարքում առաջին հերթին Տիմալինն է, որը խթանում է իմունային համակարգի գործունեությունը, և Կորտեքսինը, որն օգնում է ավելի երկար պահպանել ուղեղի ակտիվությունը:

Մոսկվայում GLMED բժշկական կենտրոնի մասնագետների կատարած նման ուսումնասիրության շրջանակներում գնահատվել է քննարկվող դեղամիջոցներով բուժման կուրսի ընթացքում 31-72 տարեկան մարդկանց երկարակեցության 60 մարկեր: Պարզվել է՝ առողջ ապրելակերպի հետ համադրությամբ տվյալ դեղամիջոցները 12 ամսում կարող են մարդու կենսաբանական տարիքը կրճատել միջինում մոտ 2 տարով:

Մասնագետները միաժամանակ նշում են, որ դեղամիջոցները պետք է համադրել առողջ կենսակերպի հետ՝ հիմնված միջերկրածովյան դիետայի, ֆիզիկական ակտիվության և սթրեսի նվազեցման վրա:

Սանկտ-Պետերբուրգի Կենսակարգավորման և գերոնտոլոգիայի ինստիտուտի մասնագետները հետազոտություն են կատարել 17 տեսակի կենդանիների, այդ թվում՝ մկների և կապիկների վրա: Արդյունքների համաձայն՝ նշված դեղամիջոցները փոխազդում են ԴՆԹ-ի հետ, ինչը բերում է սպիտակուցների արտադրության, որոնք երկարացնում են կյանքը: Ըստ մասնագետների՝ դիտարկվող դեղամիջոցները պետք է նույնպիսի ազդեցություն ունենան մարդկանց վրա:

Ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ շաբաթական 5 անգամ կես ժամ վազելը կարող է կյանքը երկարացնել 9 տարով, պարբերաբար ֆիզիկական վարժություններ անող մարդիկ կարող են դանդաղեցնել օրգանիզմի բջիջների ծերացումը:

Ըստ գիտնականների՝ բավական լավ արդյունքի համար այդ վարժությունները պետք է շատ ինտենսիվ լինեն:

Պարզվել է նաև, որ կանանց բջիջների ծերացումը հետաձգելու համար անհրաժեշտ է օրական մինչև 30 րոպե վազել շաբաթական 5 օր, տղամարդկանց՝ մինչև 40: Հետազոտողները նշում են, որ այդպիսի ֆիզիկական ակտիվությունը կարող է նույնիսկ հետաձգել կնճիռների և սպիտակ մազերի առաջացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում