Ավստրալացի ավտոարշավորդ Մարկ Ուեբերը, ով հեռացել է «Ռեդ Բուլ»-ից, կարծում է, որ «Ֆերարի»-ն, որի գլխավոր հակառակորդն է «Արքայական ավտոարշավներ»-ի առաջատար թիմը, կազմ է հրավիրելու «ցլեր»-ի առաջին համար Սեբաստիան Ֆետելին:
Ուեբերը նշել է, որ «Ֆերարի»-ի գլխավոր նպատակը Ֆետելի հետ պայմանագիր ստորագրելն է:
«Ռայկոնեն-Ալոնսո զույգը միասին հանդես կգա առավելագույնը 2 տարի: «Ֆերարի»-ն ցանկանում է աշխատել Ֆետելի հետ, և դա նկատելի է արդեն այսօր»,- հայտարարել է Ուեբերը: