Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն կտրուկ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին միգրացիոն քաղաքականության համար։
«Ցանկանում եք արտաքսե՞լ ներգաղթյալներին։ Սկսեք ինձնից, ես ներգաղթյալ եմ»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ «մենք բոլորս ներգաղթյալներ ենք»։ «Եվ դուք նույնպես, ի՛մ բարեկամ»,-ասել է նա՝ դիմելով նախագահին։
Թրամփի մայրն ԱՄՆ է եկել Շոտլանդիայից, իսկ հոր ընտանիքը եղել է Գերմանիայից։










































