Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Գևորգ Կոստանյանի առաջարկով սկսվել է Բաքվի անդամակցությունը ԵԽ-ին դադարեցնելու ընթացակարգը

Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեն Բաքվին կոնկրետ հանձնարարականներ է ներկայացրել, որոնց չկատարման պարագայում այն կարող է զրկվել ձայնի իրավունքից, ավելին՝ դադարեցնել իր անդամակցությունը Կոմիտեին:

Որոշումը կայացվել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի առաջարկով: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում հունիսի 6-7-ին տեղի են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերաբերյալ քննարկումներ։ Օրակարգում, ի թիվս այլ վճիռների, ներառված էր նաև «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքը։ Մամմադովի գործի քննարկմանը ելույթ է ունեցել Գևորգ Կոստանյանը՝ հայտարարելով, որ Ադրբեջանը սկզբունքորեն և հետևողականորեն խախտում է իր քաղաքացիների իրավունքները, որ Իլգար Մամմադովը, ով ըստ ՄԻԵԴ վճռի ակնհայտ ապօրինի կալանավորվել է ու դատապարտվել, պետք է անմիջապես ազատ արձակվեր, սակայն Ադրբեջանը 3 տարի շարունակ հրաժարվում է այս վճիռը կատարելուց։

«Մենք ԵԽ նախարարների կոմիտեում ընդգծեցինք, որ Ադրբեջանի քաղաքականությունը հանգեցնում է մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումների հենց իր տարածքում ու իր ժողովրդի նկատմամբ: Առաջարկեցինք քննարկման առարկա դարձնել ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանին ձայնի իրավունքից զրկելու և հետագայում Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցությունը դադարեցնելու հարցը։ Մենք, ըստ էության, առաջ քաշեցինք Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցության դադարեցման բանաձև, ընթացակարգ՝ այդ նպատակին հասնելու համար»,- ասաց Գևորգ Կոստանյանը։

Հայկական պատվիրակության ելույթից հետո 20-ից ավել պատվիրակություններ ելույթ են ունեցել ու աջակցել նախաձեռնությանը։ Այսօր արդեն «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» վճռի կատարման վերաբերյալ նախատեսված քվեարկության ժամանակ նախարարների կոմիտեն որոշում է կայացնելու՝ այդ ընթացակարգը սկսելու համար։

Հարցին, թե արդյոք քննարկմանն Ադրբեջանի կողմից ներկայացվել է տեղեկատվություն, թե ինչ է կատարվել՝ վճռի իրականացման համար, Գ.Կոստանյանն ասաց, որ յուրաքանչյուր վճռից հետո պետությունը պետք է ներկայացնի վճռի կատարման ընդհանուր և անհատական միջոցները։ Ադրբեջանը ներկայացնում է միայն, թե ինչ ընդհանուր բնույթի միջոցառումներ են իրականացվել, ինչպես է փոփոխվում օրենսդրությունը, որը կարող է տևել տարիներ, իսկ այդ ընթացքում Մամմադովը շարունակում է մնալ ապօրինի կալանքի տակ։

«Այո՛, ընդհանուր միջոցառումները կարող են տևել ևս 5-10 տարի, բայց մարդը փաստացի շարունակում է մնալ կալանքի տակ։ Հենց այս հարցը պետք է ի սկզբանե լուծել, քանի որ վճիռը վերաբերում է կոնկրետ մարդու և առաջին հերթին պետք է խոսել այդ մարդու իրավունքների վերականգնման մասին»,-նշեց Գ․Կոստանյանը։

«Ես՝ որպես պատվիրակության ղեկավար, տեսնելով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքները չհարգելու քաղաքականությունը, նկատեցի, որ սա ԵԽ-ի համար անընդունելի վարքագիծ է, քանի որ ԵԽ անդամ երկրները պետք է հարգեն մարդու իրավունքներն իրենց տարածքում, հետո նոր այլ երկրներում մարդու իրավունքների ապահովման մասին բարձրաձայնեն։ Այժմ մենք ԵԽ բոլոր անդամ երկրներին առավել տեսանելի դարձրեցինք, որ Ադրբեջանն իր երկրում անգամ իր քաղաքացու իրավունքներն է ոտնահարում։ Սա աննախադեպ էր։ Արդյունքը դեռևս պարզ չէ, բայց այն, որ գործընթացն արդեն սկսվել է, նշանակում է, որ ԵԽ անդամ երկրների առնվազն մեծամասնությունը, ինչը կտեսնենք քվեարկության արդյուքնում, մեզ հետ համաձայն է, որ Ադրբեջանը սկզբունքորեն խախտում է մարդու իրավունքները, ինչն էլ հանգեցնում է նրան, որ նա ժողովրդավարության կրող չէ։ Սա, որպես հետևանք, պետք է հանգեցնի կամ նախարարների կոմիտեում Ադրբեջանի ձայնի իրավունքի կասեցմանը, կամ հետագայում անդամակցության դադարեցմանը»,-ասաց Գևորգ Կոստանյանը։

Ըստ ընթացակարգի, ՄԻԵԴ որոշումների իրականացման վերահսկողությունը կատարում է ԵԽ նախարարների կոմիտեն և այս ձևաչափով քննարկումներն իրականացվում են տարին 4 անգամ։ Քննարկումներից հետո նախարարների կոմիտեն ընդունում է որոշումներ։

Հիշեցնենք, որ 2014թ-ի հոկտեմբերին կայացրած վերջնական վճռով ՄԻԵԴ-ը գտել էր, որ Մամմադովի ձերբակալությունը պայմանավորված է եղել քաղաքական դրդապատճառներով և Ադրբեջանին կոչ էր արել անհապաղ ազատ արձակել Իլգար Մամմադովին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում