ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Իրանի խորհրդարանի, ինչպես նաև իմամ Խոմեյնիի դամբարանի վրա կատարված հարձակումների պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է իրանական Fars լրատվական գործակալությունը:
Իրանի խորհրդարանի վրա հարձակումը տեղի է ունեցել հունիսի 7-ի առավոտյան: Կալաշնիկով ինքնաձիգներով զինված անհայտ անձինք ներխուժել են խորհրդարանի շենք և կրակ բացել: Այդ գրոհից քիչ անց հարձակում է կատարվել Իսլամական Հանրապետության հիմնադիր այաթոլլա Խոմեյնիի դամբարանի վրա։ Կան զոհեր ու վիրավորներ։











































