Wednesday, 24 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին

Նոր զարգացումներ Ինջիրլիքի շուրջ. Գերմանիան կակտիվացնի հայկական թղթապանակը Թուրքիայի դեմ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը Թուրքիա այցելելուց հետո հայտարարել է, որ Գերմանիան այլ տարբերակ չունի՝ ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ավիաբազայից իր զորքերը դուրս բերելուց բացի: Գերմանացի արտգործնախարարը Անկարայում հանդիպել էր իր թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ, սակայն Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը չեղարկել է հանդիպումը Զիգմար Գաբրիելի հետ՝ պատճառաբանելով, որ խիստ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ ունի:

 

Կարևորը Ամերիկան է

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը հարցի առնչությամբ ասում է, որ այս զարգացումներն, իհարկե, կարող են բացասաբար ազդել Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա, թեև տվյալ խնդիրը թուրք-գերմանական քաղաքական և դիվանագիտական հարաբերությունների հարթությունում է, բայց դժվար թե սա հանգեցնի ՆԱՏՕ-ի կազմից Թուրքիայի դուրս գալուն: Գերմանիան, անշուշտ, կարևոր դերակատարում ունի ՆԱՏՕ-ում, բայց առաջին ջութակը ԱՄՆ-ն է:

«Չեմ կարծում, որ Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների լարումը, թեկուզ ՆԱՏՕ-ի համատեքստում, կարող է հանգեցնել Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու գործընթացին: Կարող է էական վնաս հասցնել այդ հարաբերություններին, մանավանդ, եթե դա համադրենք Ռուսաստանից «Ս 400» հրթիռային համակարգեր գնելու հնարավորության հետ: Բայց պատմությունը հարուստ է նման նախադեպերով, երբ Թուրքիայի հարաբերությունները ոչ թե պարզապես լարվել էին, այլ ըստ էության պատերազմական էին ՆԱՏՕ-ի անդամ պետություններից մեկի՝ Հունաստանի հետ, սակայն այդ խնդիրը հարթվեց ԱՄՆ-ի միջնորդությամբ և չհանգեցրեց ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցին»,- մեկնաբանեց մասնագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

Ռուբեն Մելքոնյանը փաստում է, որ Թուրքիա-Գերմանիա հարաբերությունները այս պահին ավելի զգացմունքային լարվածության փուլում են, բայց գլոբալ հետևաքներ այս բախումը չի ունենա:

«Փաստ է այն, որ ՆԱՏՕ-ի և Թուրքիայի հարաբերությունները գոնե մակերեսային առումով գտնվում են լարվածության փուլում: Այդուհանդերձ, ես այն համոզմանն եմ, որ Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի և արևմտյան բլոկի հետ այնքան ստրատեգիական են, որ տարբեր զարգացումները, Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների բարելավումը, առևտրաշրջանառության ակտիվացումը չեն կարող համարժեք լինել Թուրքիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի որ դա իր համար ոչ միայն պետական անվտանգության, այլև ավելի խորը ընկալումների տիրույթում է»:

Երկու կարևոր հարց

Թուրքիայի խնդիրները ՆԱՏՕ-ի մի շարք պետությունների, այդ թվում Գերմանիայի հետ նորություն չեն: Թե՛ այս խնդիրը և թե՛ սրան ավելացած մեկ այլ խնդիր՝ ԱՄՆ նախագահ Թրամփի տարաձայնությունները եվրոպական դաշնակիցների հետ, կարող են, իհարկե, հետևանքներ ունենալ Հյուսիսատլանտյան դաշինքի հռչակած առաջնահերթությունները կյանքի կոչելու հարցում, բայց մյուս կողմից՝ չի կարելի ասել, թե ՆԱՏՕ-ն չի դիմանա այս փորձություններին, քանի որ այս կառույցը հիմնված է շատ ավելի լուրջ շահերի հիման վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման մեկնաբանություն տվեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը՝ հիշեցնելով, որ Թուրքիայի քայլերը նախկինում էլ շատ հաճախ չեն համընկել ՆԱՏՕ-ի դաշնակիցների մոտեցումներին, իսկ երբեմն էլ Թուրքիան ուղղակի տորպեդահարել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, սևծովյան կամ այլ տարածաշրջաններում:

Բայց Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների հետագա ընթացքը հասկանալու համար, ըստ քաղաքագետի, նախ հարկավոր է ունենալ երկու կարևոր հարցի պատասխան՝ ի՞նչ տեսք կունենա Թրամփի վարչակազմի քաղաքական հայեցակարգը մերձավորարևելյան ճգնաժամի մասին և ի՞նչ հետագա զարգացումներ կլինեն Թուրքիայի ներսում կամ ի՞նչ վերաբերմունք ցույց կտա Արևմուտքը այդ իրադարձություններին:

Գերմանիայի հայտը

Մեզ համար, սակայն, առավել հետաքրքիր է այս իրադարձությունների հնարավոր առնչությունը կամ ազդեցությունը Հայաստանին և հայկական խնդիրներին: Հիշենք, որ նույն թուրք-գերմանական հարաբերությունների սրման հիմնական պատճառներից մեկը ուղիղ մեկ տարի առաջ՝ 2016 թ. հունիսի 2-ին, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումն էր Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի կողմից: Այս տեսանկյունից քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը չի բացառում, որ եթե ոչ ժողովրդավարական միտումները Թուրքիայում շարունակվեն՝ խորացնելով նաև թուրք-եվրոպական հակասությունները, այդ պարագայում հայկական խնդիրները կարող են ինչ-որ կերպ շահարկման առարկա դառնալ Թուրքիայի հետ հարաբերություններում:

«Թուրքիայի վրա անուղղակիորեն ազդելու գործիքներից մեկը շարունակելու է մնալ Հայոց ցեղասպանության խնդիրը, և եթե մենք խոսում ենք այս ամենի հայկական պրոյեկցիայի մասին, ապա պետք է սպասել օրակարգում այդ խնդիրների հայտնվելուն: Լա՞վ է դա, թե՞ վատ, ռիսկեր ունի՞, թե՞ ոչ, այլ հարցեր են: Համենայնդեպս, հայկական հարցը, քրդական խնդիրը հանդես են գալու որպես Թուրքիայի վրա ճնշման հավելյալ լծակներ»:

Նախորդ տարվա հունիսին, երբ գերմանական խորհրդարանը ճանաչեց Մեծ Եղեռնը և նաև Գերմանիայի մեղսակցությունը այդ հանցագործությանը, դա փորձագետների կողմից գնահատվեց ոչ միայն որպես բարոյական քայլ Գերմանիայի կողմից, առերեսում պատմության հետ կամ այդ երկրի հավատարմությունը համամարդկային արժեքներին, այլև որպես քաղաքական որոշակի հայտ՝ մասնակցելու այս տարածաշրջանի գործընթացներին, Գերմանիայի հավակնությունը՝ դառնալու աշխարհաքաղաքական նոր բևեռ: Այսօրվա պայմաններում ի՞նչ դեր կարող է խաղալ հայկական հարցը այս գործընթացներում:

Պատասխանելով հարցին՝ Ստեփան Սաֆարյանը նշեց հետևյալը. «Ես պատահականորեն չհիշատակեցի Բունդեսթագի որոշումը՝ որպես գերմանա-թուրքական հարաբերություններում ի հայտ եկած հանգամանք: Իրավացի եք: Թերևս ի տարբերություն աշխարհի բոլոր այլ երկրների, որոնք ևս ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, Գերմանիայի Բունդեսթագի ճանաչումը նման էր, այսպես ասած, ռազմավարական մի փաստաթղթի, որտեղ ուղենիշեր, չափորոշիչներ էին դրված գերմանական քաղաքականության համար, և կարծես թե, դրա տակ պիտի սպասենք շատ ավելի համալիր, համապարփակ գործողությունների ծրագրի իրականացման: Սա գալիս է վկայելու այն, որ Գերմանիայի քաղաքական վերնախավը դեռևս այն ժամանակ արդեն նախազգում էր, որ այդքան հեշտ չի լինելու զսպել, սանձել Թուրքիային մեկանգամյա գործողությամբ, մեկանգամյա ճանաչումով: Այո, դա կարող է հանգեցնել ինչ-որ մի ժամանակահատվածում տվյալ երկրի և Թուրքիայի հարաբերությունների թունավորմանը, բայց դա անցնում է, ինչպես եղավ Ֆրանսիայի և ցեղասպանությունը ճանաչած մյուս երկրների դեպքում: Գերմանիայի Բունդեսթագի ճանաչումը իսկապես կարող ենք ինչ-որ չափով համարել ուժեղացած, Եվրոպայում դոմինանտ և առաջատար պետություն դարձած Գերմանիայի հայտը նաև այլ տարածաշրջաններում գործելու առումով՝ որպես կողմնորոշիչ: Բայց մյուս կողմից կարող ենք դա դիտարկել նաև որպես Թուրքիային զսպելու ավելի երկարաժամկետ ստրատեգիա: Այս իմաստով, այո, Բունդեսթագի բանաձևը տակավին իր իրացումը չի ստացել, և թուրք-գերմանական հարաբերությունների հետագա, ընդ որում այս նույն ֆոնով զարգացման դեպքում ականատես կլինենք այդ՝ դեռևս չորոշակիացած կոնցեպցիայի տարբեր դրսևորումներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում