Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտնել է, որ թիմի ավագն իրեն լավ է զգում: Հիշեցնենք` «Գալաթասարայ»-ի դեմ հանդիպմանը Կասիլյասն ընդամենը 14 րոպե է անցկացրել խաղադաշտում: Այնուհետև լքել է այն` վնասվածքի պատճառով:
32-ամյա դարպասապահը բախվել է իր խաղընկերոջ` Սերխիո Ռամոսի հետ: Կասիլյասին փոխարինել է Լոպեսը:
«Ինչ-որ մեկը ցանկանում է ինձ սպանել: Լուրջ բան չկա, ամեն ինչ կարգին է»,- Twitter-ի իր էջում գրել է Սերխիո Ռամոսը:











































