Tuesday, 09 06 2026
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը

«Մեր հավաքականը բոմբ ա՝ կա՛մ պայթում ա, կա՛մ պայթացնում». Մերոնց ուժեղ և թույլ կողմերը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում խոշոր հաշվով հաղթանակ տարավ:

»Հաղթեցինք մի հավաքականի, որի խաղի որակը նույնիսկ ցածր չես անվանի: Կարծում եմ՝ չենք սխալվի, եթե ասենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 6 թիմերից 4-ը կհաղթեին Սենթ Քիթս և Նևիսի հավաքականին: Մարդիկ այն կարծիքին են, որ այս հաղթանակը մեզ շատ բան կտա, բայց դա այդպես չէ: Այսօր կար լավը և վատը մեր խաղում»,- խաղից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի ավագ Մխիթարյանը:

Այս աստիճանի թույլ հավաքականի հետ խաղը, բնականաբար, թույլ չի տալիս հստակ կարծիք կազմել մերոնց ներկայի վիճակի մասին: Խոսքը վերաբերում է հատկապես պաշտպանության օղակին: Մրցակցին հազվադեպ էր հաջողվում մոտենալ Հայաստանի հավաքականի տուգանային հրապարակին: Ողջ հանդիպման ընթացքում Սենթ Քիթս և Նևիսը երկու կամ երեք անգամ թույլ հարված կատարեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասին:

Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք, և հունիսի 10-ին Պոդգորիցայում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Մոնտենեգրոյի հետ կարևորագույն խաղից առաջ անդրադառնանք մեր հավաքականի ուժեղ և թույլ կողմերին:

2016 թվականին Երևանում կայացած Մոնտենեգրոյի և մարտին՝ Ղազախստանի հետ հանդիպումներում կենտրոնական կիսապաշտպանի գոտում խաղաց Գոռ Մալաքյանը, ով վնասվածքի պատճառով այժմ հավաքականում չէ: Երկու դեպքերում էլ Հայաստանի հավաքականը դաշտի կենտրոնում բավական հաջող խաղ էր ցուցադրել: Երեկ կիսապաշտպանության կենտրոնում հաջող խաղաց Արտակ Գրիգորյանը, ով բացի ֆունկցիոնալ լավ պատրաստված լինելուց՝ սուր և արագ է գործում: Երկրորդ կեսում Հենրիխ Մխիթարյանի բացակայության պարագայում մեր հավաքականի կիսապաշտպանության կենտրոնը բարձրության վրա էր:

Մոնտենեգրոյի դեմ, կարծում ենք, Պետրոսյանը կիսապաշտպանությունը կկառուցի Մխիթարյան-Գրիգորյան-Մարկոս խաղային եռյակի միջոցով: Մարկոսը չնայած խաղային պրակտիկայի խնդիրներ ունի՝ կարողանում է դաշտի միջին հատվածում մանյովրել և համագործակցել Մխիթարյանի հետ: Սենթ Քիթս և Նևիսի դեմ կիսապաշտպանության հետ արդյունավետ կերպով համագործակցում էր հարձակվող Ռուսլան Կորյանը, ով լավ մարզավիճակում է: Մոնտենեգրոյի դեմ Կորյանին որպես նոմինալ հարձակվող օգտագործելը, կարծում ենք, ամենաօպտիմալ լուծումը կլինի: Ընկերական խաղում լավ տպավորություն թողեց պաշտպան Գագիկ Դաղբաշյանը, ով շարունակ միանալով գրոհներին՝ դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ:

Մեր հավաքականի մյուս ֆուտբոլիստներից կարելի է առանձնացնել նաև Էդգար Մանուչարյանին և Արաս Օզբիլիսին: Չնայած նրանց մոտ նկատվում էր ֆունկցոինալ պատրաստվածության պակաս, այդուհանդերձ, գրագետ արդյունավետ գործողությունները տպավորեցին: Հաջող խաղաց նաև Արտակ Եդիգարյանը:

Նկատենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կազմում «Ալաշկերտի» ներկայացուցիչները ֆիզիկական և ֆունկցիոնալ պատրաստվածության տեսանկյունից իրենց բարձրության վրա էին: Կրկին անգամ որևէ կերպ չտպավորեց մակեդոնական «Վարդարի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: Այս ֆուտբոլիստը լավ տվյալներ ունի՝ արագ է, բավական հաջող է խաղում իր թիմում, բայց ազգային հավաքականում ինչ-որ բան այն չէ: Նրա գործողությունները խիստ կանխատեսելի են և նույնօրինակ:

Ոչնչով աչքի չընկան «Փյունիկի» ներկայացուցիչներ Արմեն Մանուչարյանն ու Նարեկ Ասլանյանը: Ամեն դեպքում ողջունելի է, որ Պետրոսյանը հնարավորություն է տալիս ազգային թիմում դրսևորվելու տեղացի ֆուտբոլիստներին: Հավաքականի խնդրահարույց կողմերից կարելի է համարել ստանդարտ դիրքերի խաղարկումը: Նման թույլ հավաքականի դեմ ունեցանք բազմաթիվ տուգանային և անկյունային հարվածներ: Դրանցից ոչ մեկը ուշադրություն չգրավեց:

Մերոնց թույլ կողմերից շարունակում են մնալ երկար փոխանցումները, որոնք շատ քիչ տոկոս են կազմում: Ճիշտ է, մեր հավաքականը դավանում է արագ ֆուտբոլ, բայց լինում են դեպքեր, երբ արագ փոխանցումներով տեղաշարժն ուղղակի անհրաժեշտություն է:

Այս պահին բավական դժվար է կանխատեսումներ անել առաջիկա հանդիպման վերաբերյալ: Երեկ Մոնտենեգրոն սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջել է հարևան Իրանի հավաքականին: «Մեր հավաքականը բոմբ ա՝ կա՛մ պայթում ա, կա՛մ պայթացնում: Էսօր պայքարեցինք, բայց վաղը չենք կարա ասենք՝ ինչ կլինի»,- մարզադաշտում հարևան երկրպագուներին շարունակ ասում էր մի երկրպագու:

Թեև արտահայտությունը բավական պրիմիտիվ է, բայց համաձայնենք, որ իրականությանը մոտ որոշակի շեշտադրում, այդուամենայնիվ, կա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում