Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նոյեմբերի 20-ին Լիսաբոնում կմասնակցի Աֆղանստանում խաղաղապահ գործողության մասնակից պետությունների ղեկավարների հանդիպմանը, որը կանցկացվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Այսօր Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ընթացքում Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Նինո Կալանդաձեն նշել է, որ գագաթնաժողովի շրջանակներում Սաակաշվիլին նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնի Մեծ Բրիտանիայի, Չեխիայի և Ավստրալիայի վարչապետների և Թուրքիայի նախագահի հետ,- հայտնում է Грузия Online-ը: