Նյու Յորքի Վոթերվլայթ շրջանի Սուրբ Պետրոս հայկական եկեղեցին հանգստյան օրերին անցկացրել է 39-րդ ավանդական հայկական փառատոնը՝ հայտնում է NEWS10 ABC-ն:
Այն, ինչ ծայր է առել որպես պիկնիկ, տարիների ընթացքում վերածվել է երկօրյա ավադական փառատոնի։
Տասնամյակներ շարունակ եկեղեցին հյուրընկալում է փառատոնի մասնակիցներին հայկական ճաշատեսակներով ու ոգով։
«Սա մեզ համար հրաշալի առիթ է՝ երախտագիտություն հայտնելու համայնքին, դա հայկական մշակույթը, հավատքը ներկայացնելու միջոց է»,-ասել է Հայր Ստեփանոս Դուդուկջյանը: