Թայվանցի գիտնականները Թայբեյի Բժշկական համալսարանից փորձի ընթացքում պարզել են, որ կիվին օգնում է անքնության դեպքում: Այն կարող է որպես քնաբեր օգտագործվել: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն:
Ըստ մասնագետների՝ ամուր քնի համար բավարար է 2 միջին չափի կիվի ուտել քնելուց առաջ մեկ ժամվա ընթացքում և պետք չէ քիմիական հիմքով ոչ մի քնաբեր ընդունել:
Փորձին մասնակցել է 24 կամավոր, որոնց մի մասը քնելուց առաջ պարբերաբար կիվի է կերել, մյուսները՝ ոչ: Մեկ ամիս անց պարզվել է, որ կիվիի սիրահարները սկսել են 35%-ով ավելի արագ քնել, նրանց քունն ավելի ամուր և երկարատև է դարձել:
Պատճառն այն է, որ այդ մրգում պարունակվող նյութերը խթանում են գլխուղեղում սերոտոնինի արտադրությունը, ինչն օգնում է թուլանալ և հանգստանալ: