Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Էրդողանը կրկին նետվում է դեպի ԵՄ. Vatan, Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով անցած շաբաթ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ է անցկացրել բարձր մակարդակի ԵՄ պաշտոնյաների հետ, հայտարարել է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ տարվա ընթացքում գործողությունների պլանի վերաբերյալ՝ ԵՄ-ի հետ հարաբերություների վերականգնման համար։ Նախագահը հիշեցրել է, որ ԵՄ-ն նույնպես պետք է անի աշխատանքի իր մասը։ Ե՛վ տնտեսության տեսանկյունից, և՛ «փրկարարական խարսխի» գործառույթի տեսանկյունից կարևոր է, որ «ԵՄ-ում անդամակցության ձեռքբերման գործընթացը», թեկուզ չարագանա, բայց առնվազն մտնի ավելի չափավոր ուղի, քան մինչ հանրաքվեն ընկած ժամանակահատվածում էր։ Կգա՞ արդյոք ԵՄ-ի հետ հարաբերությունների վերականգնման շրջան։ Դրան պետք է ուշադիր հետևել՝ Vatan-ում գրում է թուրք մագնատ Ալի Աղաօղլուն։

Հարաբերությունների խզումը ԵՄ-ի հետ, որին բաժին է ընկնում մեր արտահանման ընդհանուր ծավալի 45 տոկոսը, գործնականում անհնարին է։ Ներկայիս վիճակում նույնպես այդ հարաբերությունները շարունակվել չեն կարող. ակնհայտ է՝ անհրաժեշտ է նոր ճանապարհային քարտեզ։ Այն, թե անցկացված բանակցությունները թույլ կտա՞ն անել դա, մենք հնարավորություն կունենաք ավելի հստակ հասկանալ առաջիկայում։ Գործընթացը, որը կսկսվի «մաքսային միության մասին համաձայնագրի գործողության ոլորտի ընդլայնումից» հնարավոր է՝ միանգամից չտանի լիիրավ անդամակցության, սակայն գործընթացի շարունակությունն ունի չափազանց կարևոր նշանակություն։

Այն փաստը, որ մի կողմից ձեռնարկվում է հարաբերությունների վերականգնման փորձ, մյուս կողմից շարունակվում է լարվածությունը Գերմանիայի հետ հարաբերություններում՝ կապված «Ինջիրլիք» բազա գերմանական պատվիրակության այցելության հետ, տանում է շփոթության։ Այդ լարվածության շուտափույթ դադարեցումը կարևոր է նոր ճանապարհային քարտեզի նախապատրաստման շրջանում կողմերի անկեղծ մտադրությունների ցուցադրման տեսանկյունից։

Ուշադրությունը սևեռված է նախարարների կաբինետի վրա

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից նախագահ Էրդողանի վերադարձից հետո սպասվում է «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար կազմի հստակեցում, իսկ հետագայում նաև նախարարների կաբինետի կազմի վերանայում։ Վերանայում կարող է տեղի ունենալ այս շաբաթ։ Մասնավորապես, շուկաներին է վերաբերվում այն, թե ում ձեռքերում կհայտնվի տնտեսության ղեկը…Կլինի՞ դա մեկը, ով կխոսի շուկաների լեզվով, թե՞ մեկը, ով կղեկավարի տնտեսությունը մեզ բնորոշ հռետորաբանությամբ՝ դա առանձնահատուկ կերպով կանդրադառնա շուկաների վրա։ Տեխնոկրատը, ով կներկայացնի ռացիոնալ մոտեցում, մեծ անհանգստություն չի առաջացնի։ Սակայն եթե գա մարդ, ում համար առաջնային պլանում հերոսական հռետորաբանությունն է, ապա մենք կարող ենք բախվել գների անբարենպաստ դինամիկայի։

 

Պատրաստեց՝ Աննա Անտոնյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում