Երեկ կայացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության նիստը, որի ընթացքում Կարեն Պողոսյանն ընտրվել է ՀԲՖ-ի պատվավոր նախագահ։
Նշենք, որ Կարեն Պողոսյանը 2006-2011թթ. աշխատել է որպես «Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիա» համառուսական հասարակական կազմակերպության ապարատի ղեկավար։
Նա զբաղեցրել է պաշտոն «Բասկետբոլային Սուպերլիգա» ոչ կոմերցիոն հաստատությունում (լուծարվել է 2010թ. սեպտեմբերի 6-ին) որպես գործադիր տնօրենի խորհրդական, գործադիր տնօրենի տեղակալ, Ռուսաստանի առաջնությունների և Բասկետբոլային Սուպերլիգայի կազմակերպման Դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ, «Բասկետբոլային Սուպերլիգայի» գործադիր տնօրենի պաշտոնակատար։