«Գրավի´ր Ուոլ Սթրիթը» շարժման 2-ամյակի կապակցությամբ մոտ 100 մարդ երեքշաբթի հավաքվել էր Նյու Յորքի Ցուկոտի այգում, որտեղից սկսվել էր փոքր ցույցն ու տարածվել աշխարհով մեկ՝ ընդդեմ սոցիալական անհավասարության:
«Մենք դեռ այստեղ ենք՝ պայքարելու տնտեսական արդարության համար»,- ասել է ցուցարար Լինի Պատոնը: Ցուցարարների ձեռքերին եղել են ցուցապաստառներ՝ «Գրավի´ր Ուոլ Սթրիթը. արա´ դա քո երեխաների համար» գրությամբ:
Այգու գլխավերևով շրջել է ուղղաթիռ, ուժեղացվել է ոստիկանական ներկայությունը: Արտակարգ միջադեպերի մասին չի հաղորդվում: Միջոցառման ժամանակ ձերբակալվել է երկու մարդ:
Լուսանկարները՝ The Guardian-ի








































