Իսպանիայում՝ Մարոկկոյի հետ սահմանից ոչ հեռու, ոստիկանությունը ձերբակալել է «Ալ-Քաիդայի» հետ կապված կազմակերպություններից մեկի առաջնորդին՝ Ահմեդ Յասին Լաարբիին: Այդ մասին հայտնում է The Local-ը՝ հղում կատարելով Իսպանիայի ներքին գործերի նախարարությանը:
Լաարբին մեղադրվում է Սիրիայում պատերազմելու համար ջիհադիստներ հավաքագրելու մեջ: Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ խումբը, որը նա ղեկավարել է, Սիրիա է ուղարկել մոտ 50 մարդու, որոնց մի մասը մահապարտ-ահաբեկիչներ են:
ԵՄ-ն մտավախություն է հայտնել, որ նման կազմակերպությունների հետևանքով հարյուրավոր երիտասարդներ Սիրիայում կռվում են ապստամբների հետ միասին:








































