Անգլիայի Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի շրջանակներում կայացած «Սուոնսի»-«Լիվերպուլ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:
Տանտերերի` «Սուոնսի»-ի կազմում աչքի ընկան Ջոնջո Շելվին և Միչուն, իսկ «Լիվերպուլ»-ի կազմում գոլերի հեղինակ դարձան Դենիել Սթարիջն ու Վիկտոր Մոզեսը:
«Սուոնսի»-ի դեմ խաղից հետո «Լիվերպուլ»-ն իր ակտիվում գրանցել է 10 միավոր և գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Սուոնսի»-ն վաստակել է 4 միավոր:









































