Վրաստանի Հանրապետությանը սահմանակից, Լոռու մարզի Պաղաղբյուր համայնքում այս պահին ապրում է 138 բնակիչ:
Դպրոցի աշակերտների թիվը 12 է՝ նախկին 38-ի փոխարեն: Պատճառն արտագաղթն է: Համայնքապետ Արուսյակ Դումիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ցավով նկատել է, որ գյուղում մնացել են միայն ծերացող ընտանիքները.
«Թիվը նվազում է: Մարդիկ գնում են ու հետ չեն գալիս: Անցյալ տարի միայն յոթ ընտանիք հեռացավ գյուղից, իսկ այս տարի ընտանիքներ կան, որոնք պատրաստվում են ճանապարհ ընկնել: Աշխատատեղ չկա, միջհամայնքային և գյուղամիջյան ճանապարհներն անանցանելի են: Բացի այս, երկար տարիներ է, ինչ համայնքում տրանսպորտ չկա: Գյուղում մի քանի մեքենա կա, բայց շատ թանկ է դրանցով երթևեկելը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:










































