Իրանի օգտատերերի համար երկուշաբթի օրը հասանելի են դարձել Twitter և Facebook սոցիալական ցանցերը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Այս սոցցանցերը առաջին անգամ հասանելի էին 2009-ից, սակայն դրանք և մի շարք այլ ցանցեր արգելափակվեցին նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի դեմ զանգվածային ելույթներից հետո: Իրանի ներկայիս նախագահ Հասան Ռուհանին համացանցի նկատմամբ ավելի մեղմ քաղաքականություն է վարում, և հենց ինքն էլ Twitter-ի ակտիվ օգտատեր է:
Գործակալությունը նշում է, որ Իրանի իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարել սոցցանցերն արգելափակումից հանելու մասին:










































