Wednesday, 22 03 2023
«Պուտինն ու Սի Ցզինպինը չեն քննարկել Ուկրաինայի խաղաղության ծրագիրը». Պեսկով
Խորապես շնորհակալ եմ Ձեզ Նովրուզը շնորհավորելու և մեզ փառքի արժանացնելու համար․ Հասանովը՝ Փաշինյանին
17:08
Երկրաշարժ Իրանի հյուսիսում
ՀՀ-ն Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ չի բանակցում
ԱԽ քարտուղարն Իրանի դեսպանի հետ քննարկել է անվտանգային հարցեր
«Բ**ի տղերքը» դարձավ պատմություն․ շատերի մեջից սովետը դուրս չի եկել
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման 4 անդամների մասով նախաքննությունն ավարտվել է
Միրզոյանի հետ հանդիպմանը Լավրովը ներկայացրեց ՌԴ-ի պատկերացումները ԼՂ ապագայի վերաբերյալ. Խաչատրյան
Արթուր Թովմասյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել. քննարկել են ԱԺ նիստի օրակարգի հարցերը
15 զինծառայողների մահվան գործով փորձաքննության եզրակացությունները մեծ հարցեր են առաջացրել
16:35
Արժույթի միջազգային հիմնադրամը Ուկրաինային 15.6 մլրդ դոլար վարկ կտա
Ուղիղ․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան
ԵԽԽՎ հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ
150 միլիարդ դրամ
16:15
ԵՄ-ի երկրները 2022 թ. 15,6 մլրդ եվրո են ծախսել Ադրբեջանից գազ գնելու վրա
Լուրերի օրվա թողարկում 16:00
«Գոյ» թատրոնը ոչ միայն չի փակվում, այլև թատրոնի համար ստեղծվում են աննախադեպ բարենպաստ պայմաններ. Արա Խզմալյան
Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը կազմում է 50,096
Տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումն անվճար է բոլորի համար. մասնագետների հորդորն է չհետաձգել հետազոտությունները
15:40
Եղանակը աշխարհում – Մարտ 23, 2023
15:35
Ճապոնիայի վարչապետը Կիևին խոստացել է 470 միլիոն դոլարի անհատույց օգնություն
Ռուսաստանը փորձում է հերթական ցեղասպանությանը ենթարկել հայ ժողովրդին
Փաստաբան Լևոն Գևորգյանը ձերբակլվել է
Պրոցեսը պետք է ամբողջությամբ տեղափոխել արևմտյան հարթակ՝ Մոսկվայից հեռու
Ադրբեջանի ագրեսիվ վարքի վերաբերյալ Մհեր Մարգարյանի նամակը ՄԱԿ-ում հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթ
Արևմուտքի պատասխանը Չինաստանի նախագահի Մոսկվա այցին
Վարչապետին ներկայացվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի 2022թ. կատարողականը
Մենք պետք է հասնենք խաղաղության՝ ի հեճուկս Ադրբեջանի մղումների. Վահագն Ալեքսանյան
14:30
Ucom-ն առաջարկում է միանալ շարժական ինտերնետի նոր՝ uDrift 3500 սակագնային պլանին
Վարորդը չի ենթարկվել «կանգ առ» հրահանգին. 26-ամյա պարեկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Վարչապետը ներկա է գտնվել «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովին

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 26-28-ը Ծաղկաձորում անցկացվող «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը կարևորել է տարբեր երկրներից ժամանած ուսանողների և գիտնականների մասնակցությամբ նման հարթակներում հանդիպումների կազմակերպումը: «Նմանատիպ հանդիպումներում ակտիվ, համանման հետաքրքրություններ ունեցող մարդիկ կարող են արդյունավետ քննարկումներ անցկացնել, շփումներ կազմակերպել: Շատ դեպքերում նման հանդիպումների կիրառական արդյունքը լինում է ավելի մեծ, քան հետազոտություններ իրականացնելու ընթացքում: Դուք ունեք հետաքրքիր և հեռանկարային ապագա և ցանկանում եմ, որ այս գիտաժողովից հետո այդ համոզմունքը ձեզ մոտ մեծանա, որովհետև այսօր աշխարհը կանգնած է մեծ մարտահրավերների առջև: Յուրաքանչյուր դարաշրջան, ժամանակահատված ունի իր մարտահրավերները, բայց այսօր դրանք որակապես այլ են»,- ասել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարի խոսքով, այսօր կան կասկածներ՝ կապված կառավարման համակարգի հետ և երկրները կանգնած են խնդիրների առջև, թե ինչպե՞ս կառավարել, ո՞րն է լինելու պետության, հասարակության դերը: «Կարծում եմ, որ պետք է գտնել այն բալանսավորված կետը, որի դեպքում վստահ ենք լինելու, որ պետությունն ու հասարակությունը զարգանալու են ճիշտ ուղղությամբ: Կոչ եմ անում նման հարթակներ շատ ստեղծել, որպեսզի հանդիպեք, զրուցեք, 2-3-օրվա քննարկումները կարող են հավասար լինել մեկ տարվա ձեր հետազոտությունների իրականացմանը»,- ասել է վարչապետը՝ գիտաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Այնուհետև Կարեն Կարապետյանը լսել է գիտաժողովի մասնակիցների մի քանի զեկույցներ, պատասխանել նրանց հետաքրքրող տարբեր հարցերի:

«Տնտեսագիտությունն ավելի լավ տնտեսություն ունենալու համար» խորագրով գիտաժողովին մասնակցում է աշխարհի 14 երկրի շուրջ 100 ուսանող ու երիտասարդ գիտնական՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Հնդկաստանից, Սիրիայից և այլն: Աշխատանքային երեք օրվա ընթացքում գիտաժողովի մասնակիցները հանդես են գալիս զեկույցներով և մրցութային 3 բաժիններում ներկայացնում միջազգային տնտեսական հարաբերությունների և ազգային մրցունակության բարձրացման հարցերին վերաբերող զեկույցներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում