Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների Լիգայի «Գալաթասարայ» – «Ռեալ» խաղից առաջ անդրադարձել է մադրիդյան թիմի դարպասապահի դիրքում առկա իրավիճակին:
«Այն, թե ով է դաշտ դուրս գալիս մեկնարկային կազմում, մարզչի որոշելու հարցն է: Դիեգո Լոպեսը օրերս շատ լավ խաղ անցկացրեց «Վիլյառեալ»-ի դեմ:
Բայց ես կարդացել եմ, որ Իկեր Կասիլյասը պետք է դաշտ դուրս գա «Գալաթասարայ»-ի դեմ խաղում: Ցանկանում եմ, որ Իկերը լավ հանդես գա, իսկ «Ռեալ»-ը դրական արդյունքի հասնի:
Ժամանակին ես որոշում կայացրի Իկերին թողնել պահեստայինների նստարանին, բայց դա զուտ մասնագիտական որոշում էր, անձնական ոչինչ չկար»,- նշել է պորտուգալացի մասնագետը:









































