Արժույթի միջազգային կազմակերպությունը կարիք ունի ամենալուրջ բարեփոխումների: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը, որը համարվում է միջազգային այդ կազմակերպության ղեկավարի ամենահավանական թեկնածուն: Նա նշել է, որ ԱՄՀ ղեկավարի պաշտոնում պետք է ընտրվի մի մարդ, որն արժանիքներ ունի, այլ ոչ թե պետք է հաշվի առնել նրա ազգությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն: Նա մանրամասնել է, որ անհատական որակներն ամեն ինչից բարձր պետք է լինեն:
Ավանդաբար ԱՄՀ ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է եվրոպացի, և այս անգամ էլ այս ավանդույթը չի փոխվի, քանի որ Լագարդի թեկնածությանը կողմ են աշխարհի մի շարք խոշոր տնտեսություններ, որոնք մեծ ազդեցություն ունեն ԱՄՀ-ում: Թեկնածուների գրանցումը կավարտվի հունիսի 10-ին, որից հետո հիմնադրամի գործադիր մարմինը կընտրի երեք թեկնածուների, որոնց հետ հարցազրույց կանցկացվի: Մինչև հունիսի վերջը ԱՄՀ ղեվարի անունը հայտնի կդառնա:
Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ սեռական ոտնձգության մեղադրանքով ձերբակալվել է ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանը:










































