Աշխարհում բժշկության ոլորտի 50 առաջադեմ մասնագետները, ներառյալ երեքը՝ Նոբելյան մրցանակակիրներ, դիմել են Սիրիայում հակամարտող բոլոր կողմերին՝ հիվանդանոցների ու բժիշկների վրա հարձակումները դադարեցնելու կոչով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Սիրիայում առողջապահության համակարգը հայտնվել է լիարժեք կոլապսի եզրին՝ բժշկական հաստատությունների վրա իրականացվող համակարգված և թիրախավորված հարձակումների պատճառով: Այս մասին ասվում է The Lancet բժշկական ամսագրում հրապարակված բաց նամակում:
Հազարավոր սիրիացի բժիշկներ ստիպված են փախչել երկրից: Որոշ շրջաններում բուժօգնության հնարավորություն ընդհանրապես չկա: Ոչ ոք չի բուժում ծանր վնասվածքներով մարդկանց, իսկ այնտեղ, որտեղ վիրահատություն դեռևս կատարվում է, հաճախ են մարդկանց վիրահատում առանց անզգայացման, քանի որ ցավազրկող միջոցները չի բավականացնում:
Մեծ է համաճարակների բռնկման հնարավորությունը:










































