ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հանդիպման համար և խոստացել է երբեք չմոռանալ նրա խոսքերը: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:
«Ֆանտաստիկ հանդիպում ենք ունեցել: Մեզ շատ, շատ դուր է գալիս Իտալիան և պատիվ էր լինել պապի կողքին»,-ասել է նախագահը:
Թրամփն այլ մանրամասներ չի պատմել Հռոմի պապի հետ հանդիպումից: Վատիկանի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ նախագահի և պոնտիֆիկի զրույցի թեման եղել է խաղաղության գաղափարի առաջխաղացումը՝ քաղաքական և միջկոնֆեսիոնալ բանակացությունների միջոցով:
Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կողմերը գոհունակությամբ արձանագրել են ԱՄՆ-ի ու Վատիկանի միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը:









































