Նյու Յորքի կենտրոնական հրապարակում՝ Թայմս Սքուերում մայիսի 18-ին հետիոտների վրա ավտոմեքենայի վրաերթի հետևանքով տուժած կանադահայ Էլենա Ավետիսյանը շարունակում է գտնվել կոմայի մեջ: Այս մասին հաղորդում է The New York Post-ը:
Երեք երեխաների մայրը՝ 38-ամյա Էլենան, ժամանել էր Նյու Յորք՝ մասնակցելու իր զարմուհու հարսանիքին:
Նրա բարեկամները հայտնում են, որ Էլենայի վիճակը շարունակում է կրիտիկական մնալ:
Հիշեցնենք, որ Թայմս Սքուերում ավտոմեքենայի վրաերթի հետևանքով մահացել էր մեկ զբոսաշրջիկ, 22-ը վիրավորվել էին, ընդ որում, նրանցից 4-ի վիճակը կրիտիկական է:











































