Վենեսուելայում ցույցերի ժամանակ Սաբանետա քաղաքում (Բարինաս նահանգ) հրդեհվել է երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսի տունը։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Պարբերականի տվյալներով՝ դա արվել է ի պատասխան նահանգում 19-ամյա երիտասարդի սպանության, որին փամփուշտ էր դիպչել։ Ցուցարարները դրանում մեղադրում են ազգային բոլիվարական գվարդիային։
Ավելի վաղ ցուցարարները Վենեսուելայի քաղաքներից մեկում տապալել էին Չավեսի արձանը։
Հակակառավարական ցույցերն ու անկարգությունները երկրում շարունակվում են մոտ 2 ամիս։ Այդ ընթացքում զոհվել է առնվազն 46 մարդ, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել։
Ձերբակալվածների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 2300, նրանցից 730-ը շարունակում են կալանքի տակ մնալ։













































