Այսօր Ազգային ժողովում քառօրյան սկսվեց կաթվածահար վիճակով. պարզվեց, որ տեխնիկական խնդիրներ կան՝ կապված համակարգի հետ: Սկզբում հայտարարեցին 20-րոպեանոց ընդմիջում` վերացնելու համար տեխնիկական թերությունները, սակայն 20 րոպե անց նույն պատկերն էր, կրկին ընդմիջում արեցին: Այդ ընթացքում վերսկսեցին աշխատանքները, քննարկեցին մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը: 20 րոպե անց օրակարգում մեծ ընդմիջում հայտարարվեց: Այսօր Ազգային ժողովը կես ժամ է աշխատել: Այս պահին շարունակվում է մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկումը: