Բիտքոին կրիպտոարժույթի փոխարժեքը մայիսի 20-ին պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 2000 դոլարը։ Այժմ բիտքոինի արժեքը կազմում է 2086.08 դոլար։ Այս մասին հաղորդվում է CoinDesk կայքում։
Նշվում է, որ բիտքոինի արժեքն այս տարի աճել է ավելի քան 100 տոկոսով։
Կրիպտոարժույթի համընդհանուր կապիտալիզացիան կազմում է ավելի քան 32 մլրդ դոլար։