Ինչը կարող է ավելի հրաշալի լինել, քան հզոր ավտոմեքենա վարելը. միայն ավտոմեքենան ամեն օր ճիշտ վարելը: Հենց դա էլ սովորեցնում են Lamborghini-ի ակադեմիայում՝ գրում է style.rbc.ru-ն:
Այդտեղ գործում են 3 ծրագրեր՝ Track, Race և Winter:
Տեսուչները ցանկացողներին օգնում են կատարելագործել մեքենա վարելու իրենց հմտությունները:
Ուսանողները կարող են ընտրել մեկօրյա կամ երկօրյա դասընթացներ ու վարել Lamborghini-ի ցանկացած մոդել:
Օրինակ՝ Race ծրագրով սովորողներին տրվում է Lamborghini Super Trofeo:
Պարապմունքներն անցկացվում են իտալական Իմոլա և գերմանական Հոկենհայմ քաղաքներում:















































