Սեպտեմբերի 17-ից ՀՀ վարչապետի մոտ կսկսվեն 2014թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները, որոնց արդյունքները կներկայացվեն սեպտեմբերի 26-27-ին:
Այս մասին այսօրվա համարում գրում է «168 ժամ» պարբերականը և հավելում, որ Այս մասին պարբերականի թղթակցին ասել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Դիտարկմանը, թե մտավախություն չկա՞, որ բյուջեն կրկին «կլափեն», «կթալանեն», ինչպես բարձրաստիճան պաշտոնյաներն են ասում, Պ.Սաֆարյանը պատասխանել է, թե դեռ 1 ամիս ժամանակ կա, կարելի է հետո խոսել.
«Ինչ-որ բան է սպասվո՞ւմ, որ կարող է չհանդիպենք: Բյուջեի թալանի և կազմման հարցերը նույնական բաներ չեն…»: Նշենք, որ նախնական տարբերակի համաձայն՝ 2014թ. բյուջեի ծախսային մասը կկազմի 1 տրիլիոն 272 մլրդ 955 մլն 463 հազար, եկամտային մասը՝ 1 տրիլիոն 145 մլրդ 415 մլն 563 հազար դրամ:









































