Tuesday, 23 04 2024
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ

Տեր-Պետրոսյան-Սարգսյան բանակցության «բաժնետոմսերի» կեսը Ծառուկյանի ձեռքում է (տեսագրություն)

ՀԱԿ- կոալիցիա բանակցությունների դեպքում միանշանակ է, որ իշխանական ուժերի միջև խմորումներ են գնալու` ՀՀԿ համար ոչ այդքան ցանկալի: Ավելին, ինչպես տեսնում ենք, ԲՀԿ-ն իր տեսակետը չի էլ հայտնել այս բանակցությունների վերաբերյալ: Այնինչ բանակցությունների բաժնետոմսերի 50 տոկոսը գտնվում է Գագիկ Ծառուկյանի ձեռքում: Այս մասին մեզ հետ զրույցում կանխատեսեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:


– ՀԱԿ-ը վերջերս իրենց շարժումը նմանեցրեց Լեհաստանի «Սոլիդարնոստի» հետ, որոնց իշխանությունը 8 տարվա փորձության ենթարկելուց հետո, այնուամենայնիվ, նրանց հետ գնաց երկխոսության: Ավելին, այս օրինակը հիմք ընդունելով` ՀԱԿ-ը համոզված է, որ երկրում թավշյա հեղափոխություն է սպասվում: Որքանո՞վ է այս համոզմունքը իրատեսական:


– Մայիսի 31-ից հետո չի կարող երկխոսություն սկսվել` այն պարզ պատճառով, որ երկխոսությունը, որպես գործընթաց, շատ վաղուց է սկսվել` թե՛ Հայաստանում, թե՛ ընդհանրապես աշխարհում: Ադամից ու Եվայից սկսած` երկխոսությունը գոյություն ունի, որովհետև դա խոսակցություն է երկուսի միջև: Բացի այդ, երկխոսությունը ունի արտահայտման տարբեր ձևեր` քաղաքակիրթ և ոչ քաղաքակիրթ: Անգամ 2008թ.-ի մարտի 1-ը դա երկխոսություն էր: Ասենք` սիրիական, հայկական, լիբիական ձևով երկխոսություն էր` բռնի երկխոսություն: Իսկ քաղաքակիրթ երկխոսությունն արտահայտվում է տարբեր ձևերով` բանավեճեր, որը ՀԱԿ-ի և իշխանության միջև տեղի է ունեցել մամուլի տարբեր ակումբներում, հեռուստատեսությամբ: Այսինքն` երկխոսությունը միշտ էլ եղել է ու նոր չէ, որ պետք է կայանա: Ներկա պահին քաղաքական գործընթացում կարող են միայն տեղի ունենալ բանակցություններ և ոչ թե երկխոսություն: Դրանք միայն բառախաղ չեն: Բանակցությունները, ի տարբերություն երկխոսության, ավելի կոնկրետ են: Կան կողմեր, կա որոշակի օրակարգ, կա համաձայնություն կողմերի միջև, թե ինչպես անցկացնեն բանակցությունները: Ինչպես նաև կան ակնկալվող արդյունքներ: Սակայն ՀԱԿ-ը պաշտոնապես բանակցությունների մասին դեռևս ձայն չի հանել: Մայիսի 31-ից հետո մենք պետք է տեսնենք ՀԱԿ-ը պատրաստվո՞ւմ է գնալ բանակցությունների, թե՞ ոչ: Իշխանությունները պետք է հետևեն ՀԱԿ-ի քայլերին, քանի որ ներկա պահին նախաձեռնությունը ՀԱԿ-ի ձեռքում է:


– Իշխանության և ՀԱԿ-ի միջև բանակցությունների հավանականություն տեսնո՞ւմ եք:


– Իշխանության և ՀԱԿ-ի միջև չի կարող բանակցություն լինել` այն պարզ պատճառով, որ իշխանությունը քաղաքագիտական հասկացություն է, իսկ ՀԱԿ-ը քաղաքական: Իշխանությունը կարող է բանակցել ընդդիմության, իսկ ՀԱԿ-ը` քաղաքական ուժի ետ: Ասենք` կոալիցիայի կամ «Հանրապետականի»:


Նախ` կողմերն ենք վերցնում. ո՞վ է իշխանությունը և ո՞ւմ հետ է ցանկանում ՀԱԿ-ը բանակցել: Օրենսդիր իշխանություն, գործադիր իշխանություն, դատական իշխանություն: Իսկ նախագահը դա իշխանություն չէ, նա Սահմանադրության, պետության գլուխն է: Այսինքն` հստակ չէ, թե ովքեր են այդ իշխանության մեջ: Եթե մենք վերցնում ենք իշխանություն-ընդդիմություն ստացվում է, որ ընդդիմությունը միայն ՀԱԿ-ը չէ, ընդդիմություն է այն քաղաքական ուժը, որը չի մասնակցել կառավարության ձևավորմանը: Այսինքն` ընդդիմություն է նաև ՀՅԴ-ն, ընդդիմություն է «Ժառանգությունը» և ընդդիմություն են Հայաստանում գրանցված բոլոր 70-ից ավելի կուսակցությունները: Այս դեպքում, ո՞վ պետք է հանդես գա այս «ընդդիմություն» հասկացողության տակ` սա հստակ չէ:


Երկրորդ` իշխանության ո՞ր թևի հետ են բանակցելու. վարչապետի՞` գործադիր իշխանության հետ, ԱԺ նախագահի՞, թե՞ դատական իշխանության հետ: Սա հստակ չէ: Հետո, եթե իշխանությունը մի խումբ ստեղծի, ընդունենք, որը բանակցում է ՀԱԿ-ի հետ, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն կարող են ասել, չէ՞, բա՞ մենք, չէ՞ որ մենք էլ ենք ընդդիմություն: Բայց նաև տրամաբանական չէ նրանց հետ բանակցել, որովհետև նրանց բանակցությունը ԱԺ-ում արդեն տեղի է ունենում: Ուրեմն այս ֆորմատով իշխանություն-ընդդիմություն չի լինելու: Եթե այս ձևով չի լինելու, ապա պետք է բանակցությունները գնան քաղաքական ուժերի միջև: Քաղաքական ազդեցիկ ուժերը ՀԱԿ-ը և կոալիցիան են: Այսինքն` ՀՀԿ, ԲՀԿ: ՕԵԿ-ը` որպես կառույց, գոյություն չունի: ՕԵԿ-ը 2008թ.-ից հետո գոյություն չունի: Փաստորեն, ստացվում է, որ ՕԵԿ-ը դուրս է գալիս, որովհետև նա ազդեցիկ ուժ չէ: Սակայն «Հանրապետականը» ստիպված է լսելու, և Սերժ Սարգսյանը իր քայլերը, ուզի, թե չուզի, պետք է համաձայնեցնի ԲՀԿ հետ, որովհետև ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ է, և Սերժ Սարգսյանը կախման մեջ է ընկնելու ԲՀԿ-ից: Սա էլ է հարց` արդյո՞ք հանրապետականները կհամաձայնեն այս գործընթացին, քանի որ Սերժ Սարգսյանի կախումը ԲՀԿ-ից է ուժեղանում: ՀԱԿ-ը մի սանդղակ է դրել, որ եթե սկսում ես վերլուծել, տուժում է, փաստորեն, միայն «Հանրապետականը»: Ստացվեց, որ իշխանությունը քաղբանտարկյալներին ազատ թողեց, ավելին` ՀԱԿ-ից ոչ մի երաշխիք չունի, և հիմա պետք է նստի բանակցությունների` օրակարգը համաձայնեցնելով ԲՀԿ հետ: Սերժ Սարգսյանը, ուզի, թե չուզի, կախման մեջ է ընկնում Գագիկ Ծառուկյանի ցանկությունից: Իսկ ԲՀԿ-ն դիվիդենտներ կօգտագործի իր համաձայնությունը տալու համար: Միանշանակ է, որ իշխանական ուժերի միջև խմորումներ են գնալու` ՀՀԿ համար ոչ այդքան ցանկալի: Ինչպես տեսնում ենք ԲՀԿ-ն իր տեսակետը չի էլ հայտնել: Այնինչ բանակցությունների բաժնետոմսերի 50 տոկոսը գտնվում է Գագիկ Ծառուկյանի ձեռքում:


– Նախորդ Շաբաթ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ առանձին է գնալու խորհրդարանական ընտրություններին: Արդյո՞ք դա այս բանակցություններին ուղղված մեսիջ չէր:


– Շատ հնարավոր է, որ նաև մեսիջ է, որովհետև եթե իհարկե կոալիցիան Կոնգրեսի հետ նստի բանակցությունների, կստացվի, որ «Հանրապետականը», ուզի, թե չուզի, ԲՀԿ-ին ընդունում է որպես իրավահավասար ուժ: Այս կոալիցիոն բանակցության բաժնետոմսերի 50 տոկոսը ԲՀԿ ձեռքում է: Իսկ սա «Հանրապետականին» ինչքանո՞վ դուր կգա` պարզ չէ: Եվ երբ այստեղ խոսում են թավշյա հեղափոխությունից, մի քիչ համաձայն չեմ:


– Եթե ոչ թավշյա հեղափոխություն, ապա ի՞նչ քաղաքական զարգացումներ են սպասվում:


– Սկսվում է դիրքային պայքարի ժամանակաշրջան: Որովհետև ՀԱԿ-ը ներքին և արտաքին ճնշումներով կարողացավ քաղբանտարկյալներին ազատել: Հիմա, քանի որ շատ են սիրում հա շախմատային տերմինաբանությունը օգտագործել, սկսվում է դիրքային պայքարի ժամանակաշրջանը, որը իր կանոնները ունի: Դա մի քիչ երկար է տևում, բայց ունի իր կանոնները: Այն է առաջին` քո պաշտպանական դիրքի ամրապնդումը կողմերից, ովքեր նստել են բանակցությունների: Երկրորդ` մրցակցի պաշտպանական դիրքերի թույլ կետերի փնտրտուքը և այդ թույլ կետերին հարվածելը, մրցակցի ուժերի բաժանումը: Սակայն դժվար է տեսնել ՀՀԿ, ԲՀԿ-ՀԱԿ բանակցությունների զարգացումը: Ինչպես նաև մրցակցի ֆիգուրները չեզոքացնելը և այլն: Այսինքն` գնում է շախմատային քաղաքականություն: Գնում է դիրքային խաղ և դիրքային խաղում կհաղթի նա, ով շատ դանդաղ հաշվարկելու է իր ապագա գործողությունները: Այսինքն` մենք ստանում ենք մի գործընթաց մայիսի 31-ից հետո, երբ  չգիտենք լինելո՞ւ է բանակցություն, թե՞ չի լինելու, երբ  չգիտենք, թե կողմերը ովքե՞ր են: Սակայն գիտենք, որ գնալու է դանդաղ պայքար:


Ի դեպ, ի գիտություն: Շատ եմ լսել, որ ՀՀԿ-ն միշտ բերում է մի օրինակ` շախմատային դիվանագիտության հետ կապված, որ չմոռանաք, թե ով է Հայաստանում շախմատի ֆեդերացիայի ղեկավարը և, թե ով է ավելի լավ շախմատ խաղում: Այստեղ տեղին է ի գիտության կարգով օրինակ բերել, որ աշխարհում կա շախմատի ֆեդերացիա, որի ղեկավարը Կիրսան Իլյումժինովն է: Այդ ֆեդերացիայի մեջ չի մտնում Գարի Կասպարովը, բայց եթե նրանք նստեն շախմատ խաղալու, հաստատ համոզված եմ, որ Գարի Կասպարովը կհաղթի նրան: Հետևաբար, եթե ինչ-որ մեկը շախմատի ֆեդերացիայի նախագահ է և նրա կողքերը շախմատիստները ավելի շատ են, դա դեռևս չի նշանակում, որ նա շախմատ խաղալ գիտի:


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում