Հրդեհի հետևանքով մոտ 20 հեկտար անտառ է ոչնչացվել Վրաստանի Մցխեթ-Մթիանեթի տարածաշրջանում, այդ թվում՝ Ազգային զբոսայգու տարածքում,- հայտնում է Грузия Online-ը: «Հրդեհն սկսվել է շաբաթ օրը և ճարակել մոտ 20 հեկտար անտառ: Կիրակի օրը հրդեհի բոլոր հիմնական օջախները տեղայնացվել են, և բնակչությանը վտանգ չի սպառնում»,- հայտնում են տարածված հաղորդագրություններում: Գործակալության տվյալներով, արտակարգ պատահարի վայրում աշխատում են անտառապահները, փրկարարներ և արտակարգ իրավիճակների ծառայությունը, ինչպես նաև տեղի բնակիչներ: Ենթադրվում է, որ հրդեհը ծագել է բնակիչների անզգուշության պատճառով: