Tuesday, 23 04 2024
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը

Զարուհի Փոստանջյանի բաց նամակը

30 մայիսի 2011
ԺԽ-Ե-0324/11
Նոր ահազանգ
Պարոն Գվոզդեն Ֆլեգոյին
ԵԽԽՎ գիտության, կրթության և մշակույթի հանձնաժողովի նախագահ
Պարոն Դիկ Մարտիին
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ
Պարոն Ալեքս Ֆիշերին
ԵԽԽՎ մոնիտորինգի Հայաստանի հարցով համազեկուցող
Պարոն Ջոն Պրեսկոտին
ԵԽԽՎ մոնիտորինգի Հայաստանի հարցով համազեկուցող
Պարոն Թոմաս Համարբերգին
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար
Պարոն Քրիստոս Պուրգուրիդեսին
ԵԽԽՎ մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ
Պարոն Լուկ Վալոնտեին
ԵԽԽՎ ԵԺԿ նախագահ
ԵԽԽՎ պատվիրակներին
Պարոն Աուդրոնյուս Աջուբալիսին
ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար

Հարգելի գործընկերներ,

Այսօր ես, որպես «Էլեկտրոնային` օն-լայն լրատվամիջոցների ազատությունը» թեմայով ԵԽԽՎ գիտության, կրթության և մշակույթի հանձնաժողովի կողմից նշանակված զեկուցող, պատիվ ունեի որպես ԵԽԽՎ ներկայացուցիչ հրավիրված լինել մասնակցելու Բելգրադում տեղի ունեցող «Ինտերնետ կառավարման համաեվրոպական երկխոսություն» համաժողովին, սակայն այս իմ պարտականությունը, ցավոք, չեմ կարողանա կատարել, որի պատճառն է բանտախցում հանիրավի պահվող և արդեն 20-րդ օրը հացադուլի մեջ գտնվող իմ եղբոր՝ Տիգրան Փոստանջյանի վերաբերյալ մտահոգությունս /http://transparency.am/news.php?l=en&id=360&inside=1/: Իշխանության կողմից ընդդիմության, և մասնավորապես` «Ժառանգության» հանդեպ նոր որակի քաղաքական հետապնդումներ են սկսվել: Իմ քաղաքական գործունեության հետ կապված ապօրինի քրեական հետապնդում սկսվեց եղբորս դեմ /http://transparency.am/news.php?id=338&inside/, /http://www.fidh.org/Harassment-against-political-opponents-must-stop/, իսկ 2011 թվականի մարտի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը քրեական հետապնդում է հարուցել իմ և «Ժառանգություն» կուսակցության մեկ այլ պատգամավոր` Արմեն Մարտիրոսյանի դեմ, իբրև թե մենք ոչ վտանգավոր բռնություն ենք գործադրել ոստիկանների նկատմամբ: Մինչդեռ այս գործով մենք տուժող ենք, քանի որ Երևանի Հանրապետության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների և մի խումբ խաղաղ ցուցարարների բողոքի գործողությունը ոստիկանների կողմից ապօրինի և բռնի ուժի կիրառմամբ խոչընդոտվել է /http://www.epress.am/Video/%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9-%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B0%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D6%87-%D5%B0%D5%A1%D6%80%D5%BE//:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2011 թվականի մայիսի 26-ին ընդունվեց համաներման մասին ակտը, որը պաշտոնապես ողջունեցին պարոնայք Աուդրոնյուս Աջուբալիսը` ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար, Ալեքս Ֆիշերը և Ջոն Պրեսկոտը` ԵԽԽՎ մոնիտորինգի Հայաստանի հարցով համազեկուցողներ: Ես տեղեկացված եմ Ձեր կողմից իրականացված աշխատանքի մասին` բանտախցերում հանիրավի հայտնված մարդկանց ազատ արձակման համար, և նաև Ձեր կողմից գործադրած ջանքերի շնորհիվ է, որ ընդունվեց համաներման ակտը և բանտախցերում հանիրավի հայտնված անձանց մի մասին սկսել են բաց թողնել:

Իհարկե, եթե չլինեին միջազգային կազմակերպությունների կողմից մշտադիտարկումները և եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հնարավորություն չունենային օգտվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքների պաշտպանությունից, ապա, ինչպես ստալինյան ժամանակաշրջանում, այնպես էլ մեր օրերում մարդկանց հանիրավի կդատապարտեին ազատազրկման, «Գուլագ» աքսորի և մահապատժի: Իհարկե, հասկանալի է նաև Ձեր ուղերձը ՀՀ իշխանություններին, քանի որ ավտորիտար ռեժիմների իշխանության կրողները փորձում են հնարավորինս երկար օգտագործել անօրինական ուժ գործադրելու կարողությունը:

Ցավով պետք է նշեմ, որ Ձեր ուղերձները և ողջույնները միշտ չէ, որ նպաստում են որակական փոփոխություններին: Առ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ապրում են 21-րդ դարի հակաժողովրդական եւ հակաժողովրդավարական ավտորիտար ռեժիմներից մեկի ներքո: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անունից այս պահին հանդես են գալիս այնպիսի անձինք, ովքեր հանրային իշխանության լիազորություններ են ձեռք բերել ոչ թե արդար, թափանցիկ և հավասար պայմաններում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, այլ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգությունից հետո, ապօրինի արտակարգ դրություն հայտարարելու ընթացքում, երբ օգտագործվեցին ՀՀ զինված ուժերը /http://www.hrw.org/en/news/2008/02/20/armenia-violence-polling-stations-mars-elections/:

Որքան էլ որ ապօրինի ռեժիմների հետ բանակցելիս կարևոր է պատանդ վերցված անձանց ազատության հասնելը՝ միայն այս ձեռքբերումը չի կարող բերել ավտորիտար ռեժիմի կողմից իր ապօրինի գործելակերպի փոփոխությանը: Այնպես որ, այս համաներումն էլ, ինչպես դա արդեն տեղի է ունեցել 2009 թվականին, խիստ անբավարար քայլ է ժողովրդավարության որակական առաջընթացին հասնելու համար, քանի դեռ դատական համակարգը մնում է լիովին կախվածության մեջ ոչ լեգիտիմ գործադիր իշխանությունից:

Հուսով եմ, որ տարիներ շարունակ քաղաքական բանտարկյալներ պահող, մարտի 1-ի մեղավորներին չբացահայտող, ներկայումս քաղաքական պատանդներ վերցնող, մարդկանց իրավունքներն ու Հայաստանի և միջազգային օրենսդրությունը մշտապես ոտնահարող իշխանության հետ բանակցությունների հաջորդ փուլը կվերաբերի իրական համակարգային բարեփոխումների իրականացմանը, որոնց արդյունքում կունենանք օրինական ճանապարհով ձևավորված իշխանություն:

Զարուհի Փոստանջյան
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր,
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության, Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում