Հայտնաբերվել է մայիսի 8-ին Արցախի հյուսիսում ջրահեղձ եղած երրորդ ժամկետային զինծառայողի` Ռուբեն Մնացականյանի դին, Aysor.am-ի թղթակցին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից:
Նախնական տեղեկություններով, դին հայտնաբերվել է գետում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 8-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար:
Ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էին միայն Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները:










































