Louis Vuitton ֆրանսիական նորաձևության տունը ներկայացրել է նոր տարեշրջանի արևապաշտպան ակնոցների հավաքածուն՝ տեղեկացնում է Luxurylaunches-ը:
Շարքում տեղ են գտել Drive եւ Aviator երկու մոդելները՝ տարբեր գույների լինզաներով: Ակնոցներն արդեն հայտնվել են համացանցում և ներկայացվել բրենդի պաշտոնական խանութներում: Դրանց գները տատանվում են 635-ից մինչև 665 դոլար: Գովազդային արշավում նկարահանվել է ամերիկացի դերասանուհի Միշել Ուիլյամսը, որը հայտնի է «7 օր ու գիշեր Մերիլինի հետ» ֆիլմից, որտեղ մարմնավորել Է Մերիլին Մոնրոյին:












































