Անցած շաբաթ Ռուսաստանը Սիրիա է ուղարկել M-30 տիպի 21 հաուբից: Այս մասին հաղորդում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պենտագոնում իր աղբյուրին:
«Նման բան չեն անում մարդիկ, որոնք ցանկանում են նվազեցնել լարվածությունը»,-ասել է հեռուստաալիքի աղբյուրներից մեկը:
Նշվում է, որ հրետանային ռազմատեխնիկան բեռնատար նավով բերվել է սիրիական Տարտուս նավահանգիստ: Տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանը վերջերս Սիրիա է ուղարկել նաև հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման A-50 ինքնաթիռ: Մոտակա ժամանակներս սպասվում է, որ Սիրիա կհասնի նաև հրթիռների նոր խմբաքանակ:











































