Մյունխենի «Բավարիա»-ի նախկին դարպասապահ Օլիվեր Կանի կարծիքով` «Բարսելոնա»-ն այլևս միանձնյա առաջատար չէ եվրոպական ֆուտբոլում: Նա նաև ենթադրում է, որ մյունխենյան ակումբը կարող է կրկնել իր հաջողությունը միջազգային ասպարեզում:
«Կարծում եմ` «Բարսելոնա»-ի լավագույն ժամանակներն անցյալում են: Այժմ Եվրոպայում չկան այնպիսի թիմեր, որոնցից կխուսափեին գերմանական ակումբները:
Ինչ վերաբերում է «Բավարիա»-ին, ապա թիմում շատ են բարձրակարգ ֆուտբոլիստները և այն կարող է կրկին հաջողության հասնել: Կայունությամբ մյունխենցիները պարտական են նաև նոր գաղափարներին և այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում թիմում»,- ասել է Կանը:









































