ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է պայմանագիր ստորագրել ՌԴ-ի՝ Հարավային Օսիայի հետ ունեցած պետական սահմանի մասին:
Պուտինի համապատասխան հրամանը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում՝ տեղեկացնում է «Գոլոս Ռոսիին»:
«ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարել բանակցություններ անցկացնել հարավօսական կողմի հետ՝ ՌԴ-ի անունից նշված պայմանագրի կնքման պայմանավորվածություն ձեռք բերելու մասին»,- ասվում է փաստաթղթում:
Համաձայնագրով կորոշվի Ռուսաստանի ու Հարավային Օսիայի Հանրապետության միջև պետական սահմանի գիծը, որն անցնում է Կովկասյան գլխավոր լեռնաշղթայով:








































