Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մոուրինյոյի ընտրյալներն ու Գարիկ Մարտիրոսյանը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում Լոնդոնում «Արսենալից» կրած պարտության հետևանքով «Մանչեսթեր Յունայթեդը», կարելի է ասել, դուրս եկավ լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար պայքարից: Ժոզե Մոուրինյոն գիտակցաբար և ինչ-որ տեղ նպատակաուղղված գնաց այդ քայլին՝ հույսը դնելով Եվրոպայի լիգայի խաղարկության վրա:

Նշենք, որ «Արսենալի» հետ հանդիպումից առաջ Մոուրինյոն հայտարարել էր, որ հանգստանալու հնարավորություն է տալու թիմի առաջատարներին: Լոնդոնում «Յունայթեդի» մեկնարկային կազմում չէին պաշտպաններ Վալենսին, Բլինդը, Բային, կիսապաշտպաններ Ֆելաինին, Պոգբան, Լինգարդը և հարձակվող Ռեշֆորդը: Մոուրինյոյի այս քայլը ստիպում է ենթադրել, որ նա թվարկված ֆուտբոլիստներին է համարում թիմի հիմնական ներուժը: Երբ խաղավարտից կես ժամ առաջ հաշիվը դարձավ 2:0, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը անմիջապես ասպարեզ դուրս բերեց Ռեշֆորդին և Լինգարդին: Վերջինը փոխարինեց Հենրիխ Մխիթարյանին, ով բավական հաջող էր գործում կիսապաշտպանության ձախ եզրում: Հատկապես առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականի ավագը վերահսկում էր խաղը ձախ եզրի ողջ երկայնքով: Մխիթարյանը մեծ ծավալի աշխատանք էր կատարում թե գրոհների և թե «Արսենալի» ֆուտբոլիստների առաջխաղացման ժամանակ:

Մխիթարյանի խաղին հետևելու համար Լոնդոն էր ժամանել նաև հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը, ում ներկայությունը մարզադաշում, ցավոք, չօգնեց «Յունայթեդին» գոնե մեկ գոլ խփել: Ինչևէ, Ռեշֆորդը և Լինգարդը 30 րոպեների ընթացքում որևէ արդյունավետ և գրագետ փոխանցում, անցում կամ հարված չկատարեցին: Ավելին, նրանց գործողությունների 95 տոկոսը խոտան էր:

«Իհարկե, հիասթափված եմ հանդիպման արդյունքից, բայց «Մանչեսթեր Յունայթեդի» ցուցադրած ֆուտբոլը գոհացրեց ինձ: Հատկապես դուր եկավ, թե ինչպես գործեցին իմ ֆուտբոլիստները կիսապաշտպանությունում և պաշտպանությունում: Պարտվեցինք, քանի որ գնդակ չխփեցինք: Հիանալի պահեր ունեինք, սակայն մրցակցի բախտը մի քիչ բերեց գոլերի դրվագներում: Մատան, Սմոլինգը և Ջոնսը հիանալի խաղացին: Թիմը լավ հանդես եկավ և կազմակերպված էր գործում: Իմ կարծիքով՝ «Արսենալն» այսօր ավելի լավը չէր»,- հանդիպումից հետո հայտարարել է Մոուրինյոն:

Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում «Յունայթեդը» չէր պարտվել վերջին 25 հանդիպումներում: «Արսենալից» կրած պարտությունից հետո բրիտանացի լրագրողները խիստ քննադատության են ենթարկել Մոուրինյոյին: Մասնավորապես նշվում է, որ պորտուգալացի մասնագետն ուղղակի ջրեց Անգլիայի Պրեմիեր լիգան՝ թիմին կանգնեցնելով անդունդի եզրին: Բրիտանական աղբյուրների դիտարկման համաձայն՝ եթե Մոուրինյոյին չհաջողվի նվաճել Եվրոպայի լիգայի գավաթը, ապա «Յունայթեդի» սեփականատերերն ուղղակի կվռնդեն նրան:

Պրեմիեր լիգայում այս պահին «Մանչեսթեր Յունայթեդը» եզրափակում է լավագույն հնգյակը, սակայն 6-րդ հորիզոնականում գտնվող «Արսենալը» Մոուրինյոյի թիմին զիջում է ընդամենը 2 միավորով, ընդ որում, լոնդոնյան ակումբը մեկ հանդիպում ավելի քիչ է անցկացրել: 4-րդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին» «Յունայթեդն» արդեն զիջում է 4 միավորով:

Եվրոպայի լիգայի խաղարկություն կիսաեզրափակչի «Սելտայի» հետ պատասխան հանդիպումը «Յունայթեդն» անցկացնելու է մայիսի 11-ին: Մայիսի 14-ին էլ Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթերը» կմրցի մեկ այլ սկզբունքային մրցակցի՝ «Տոտենհեմի» հետ: Հիշեցնենք, որ այս թիմերի միջև առաջին շրջանում կայացած հանդիպման միակ գոլը խփել էր Հենրիխ Մխիթարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում