Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները որոշակի աճ են գրանցել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով առևտրի տվյալները:
WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 1.30%-ով՝ մինչև 46.82 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հուlիսի մատակարարումների ֆյուչերսների գինը աճել է 1.41%-ով՝ մինչև 49.79 դոլար՝ մեկ բարելի դիմաց: