Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչու է Հայաստանին հարկավոր «Իսկանդեր» համակարգը. The National Interest, ԱՄՆ

Ապրիլի 17-ին Washington Times-ում հայտնվել էր Լլոյդ Գրինի հոդվածը, որում հեղինակը գրել է ղարաբաղա-ադրբեջանական հակամատության, ինչպես նաև ողջ տարածաշրջանի ու միջազգային հանրության համար դրա հետևանքների մասին։ «Իմ գործընկերոջ հոդվածում շատ թեզեր աղավաղված են, ինչի հետ կապված ընթերցողի մոտ կարող է առաջանալ սխալ տպավորություն այդ հակամարտության իրական պատճառների և Անդրկովկասում ընթացիկ աշխարհաքաղաքական վիճակի մասին։ Առաջին սխալ դատողությունը կայանում է նրանում, թե Հայաստանն օկուպացրել է հարևան Ադրբեջանի տարածքները»,-The National Interest-ում գրում է Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արեգ Գալստյանը։

Իրականում ԼՂ-ն պատմականորեն հանդիսաում է հայ ժողովրդի տարածք, և այն բոլշևիկյան կառավարության կողմից ստեղծված խորհրդային Ադրբեջանին է փոխանցվել քաղաքական նկատառումներով։ Խորհրդային միությունն Իրանի դեմ իրականացրել է տարածքային ընդլայնում, և Ադրբեջան անվան ներքո հանրապետություն ստեղծելով՝ Մոսկվան իր հավակնություններ է հայտնել իրանական Արևմտյան և Արևելյան Ադրբեջան նահանգների նկատմամբ։ Այսպիսով՝ Լեռնային Ղարաբաղ և Նախիջևան հայկական տարածքները Ադրբեջանին փոխանցելը հիմնված է եղել խորհրդային ղեկավարության պրագմատիկ աշխարհաքաղաքական հաշվարկներ վրա։

Խորհրդային իշխանության ժամանակ Լեռնային Ղարաբաղն ունեցել է ինքնավարության կարգավիճակ։ 1988 թվականին ղարաբաղցի պատգամավորները դիմել էին կենտրոնական իշխանություններին՝ խնդրելով դիտարկել և դրականորեն լուծել ԼՂ ինքնավար մարզը Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը հանձնելու հարցը։ Դրանից հետո սկսվեցին հայերի զանգվածային ջարդերն ադրբեջանական Բաքու և Սումգայիթ քաղաքներում։ Ի դեպ, հենց ԱՄՆ-ն է առաջինն արձագանքել ագրեսիայի այդ դրսևորումներին։

Սենատորներ Կլեյբորն Փելը (միջազգաին հարցերով Սենատի կոմիտեի այն ժամանակվա նախագահ) և Ռոբերտ Դոուլը (սենատում հանրապետականների առաջնորդ), ինչպես նաև Ջոն Քերին ու Ջոզեֆ Բայդենը նամակ են ուղարկել Միխայիլ Գորբաչովին՝ հայերի դեմ բռնության դադարեցման պահանջով։ Եվ քանի որ Մոսկվայի կողմից արձագանք չի հաջորդել, Լեռնային Ղարաբաղի հայերը, ովքեր 1915-23 թթ օսմանյան Թուրքիայի ցեղասպանությունն էին վերապրել, հայտարարել են Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

Ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները զորքեր են ուղարկել Հայաստանի տարածք՝ իրագործելով ագրեսիայի ակտ։ Այն մասին, որ դա եղել է Ադրբեջանի ագրեսիայի ակտ ընդդեմ ԼՂ-ի, վկայում է Վաշինգտոնի հետևողական պաշտոնական դիրքորոշումը, որը նա զբաղեցրել է հակամարտության ողջ ընթացքում։ Այսպիսով՝ խորհրդային արտգործնախարար Էդուարդ Շևարդնաձեի հետ 1990 թվականին հանդիպման ժամանակ սենատոր Փելը հայտնել էր նրան, որ Ամերիկան անհանգստացած է հայկական Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայից։ Ավելին, Փելը նախարարին է փոխանցել նամակ, որում շատ ազդեցիկ սենատորներ Մոսկվայից պահանջել են Լեռնային Ղարաբաղը հանձնել Հայաստանին։

Զինված հակամարտության թեժ պահին Կոնգրեսն ընդունել է Ազատության աջակցման ակտի 907-րդ մասը, որով արգելվել է ամերիկյան ցանկացած օժանդակության ցուցաբերում Ադրբեջանին նրա արգրեսիվ գործողությունների պատճառով։

«Ավելին, ԼՂ-ն Հայաստանի հետ հավասարապես ներառվել է երկրների պաշտանական ցուցակում, որոնց Ամերիկան մինչ օրս ամեն տարի ֆինանսական օգնություն է ցուցաբերում։ Եթե հավատանք Գրինի հայտարարություններին, ապա ստացվում է, որ Ամերիկան աջակցել է ագրեսորների՝ Հայաստանին և Ղարաբաղին։ Մի՞թե նման բան հնարավոր է»,-գրում է Գալստյանը։

Այսօր ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան հանդիսանում են ղարաբաղ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտական համանախագահներ։ Այդ խմբի բազմաթիվ հայտարարությունում նշվում է, որ այդ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Միակ երկիրը, որը չի կիսում Մինսկի խմբի կողմից ներկայացված միջազգային հանրության կարծիքը, Ադրբեջանն է։

Այդ պետության ղեկավարությունը բացահայտ հայտարարում է, որ ողջ աշխարհի հայերը հանդիսասնում են Ադրբբեջանի թշնամիներ՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից ու բնակության երկրից։ Ողջ քաղաքակիրթ աշխարհը դատապարտեց նախագահ Իլհամ Ալիևին, երբ նա պետական պարգևներ շնորհեց լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին, ով կացնով սպանել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ում հետ նա ուսուցում էր անցել Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում։

Անցած տարվա ապրիլին խաղաղ գյուղերի ու քաղաքների դեմ ադրբեջանական զանգվածային ագրեսիայի ժամանակ կիրառվել են ամենավտանգավոր զինատեսակները, ներառյալ ծանր կրականետային ТОС-1 համակարգ։ Սպիտակ տունը կրկին դատապարտել է այդ ագրեսիան՝ հայտարարելով, որ հակամարտությունը պետք է կարգավորել՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի պահպանմամբ։ Միջազգային հարցերով Ներկայացուցիչների պալատի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը, հետախուզական հարցերով կոմիտեից բարձրաստիճան դեմոկրատ Ադամ Շիֆը, սենատոր Ռոբերտ Մենենդեսն ու այլ օրենսդիրներ նույնպես դեմ են հանդես եկել Ադրբեջանի ռազմական ագրեսիային։

Եթե ուշադիր վերլուծենք Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները և քաղաքացիական բնակչության դեմ դիվերսիոն գործողությունները, հասկանալի է դառնում, թե ինչու է Հայաստանը Ռուսաստանից գնել «Իսկանդեր» համակարգը։ Գրինը խորպես սխալվում է՝ ասելով այն մասին, որ հայկական կողմը մտադիր է այդ համալիրներն օգտագործել արևմտյան էներգետիկ ենթակառուցվածքի դեմ։ Պաշտոնական Երևանը դիտարկում է «Իսկանդեր» համալիրը ոչ թե որպես ահաբեկման տարր, այլ Բաքվի ագրեսիվ պլանների զսպման զենք։ «Գիտակցելով առկա իրողությունները՝ կցանկանայի հարց ուղղել գործընկեր Լլոյդ Գրինին. «Ունի՞ արդյոք քրիստոնեական Հայաստանն իրավունք՝ պաշտպանելու սեփական ժողովրդի անվտանգությունը, եթե նրա հարևանն ամեն անգամ հայտարարում է Երկրի երեսից հայ ժողովրդին ջնջելու անհրաժեշտության մասին»»,-եզրափակել է Արեգ Գալստյանը։

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում