«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է, որ եթե նույնիսկ իրեն չհաջողվի հաղթել նախագահական ընտրություններում, միևնույնն է, իրեն և իր կողմնակիցներին արդեն հաջողվել է ամեն ինչ փոխել՝ տեղեկացնում է Associated Press-ը:
Նա լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, որ անկախ քվեարկության ելքից՝ ինքը արդեն «գաղափարական հաղթանակ» է տարել:
«Մենք ամեն ինչ փոխել ենք: Նույնիսկ եթե մենք չհասնենք մեր առջև դրված նպատակին, ամեն դեպքում արդեն ի հայտ է եկել հսկայական քաղաքական ուժ»,- ասել է Լե Պենը:










































