Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են, որ Հայաստանից անհետ կորած է 407 մարդ։ Կարմիր Խաչը ուսումնասիրություններ է անցկացնում նաև Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում, որտեղ կորած են համարվում համապատասխանաբար 449 և 3710 հոգի։
Այս տվյալների ուսումնասիրությունը նպատակ ունի գտնել Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորածներին։ Դրա համար միջազգային կազմակերպությունը կորածների մասին մանրամասները ուղակելու է պետությունների կառավարություններին։
Հայաստանում գերիների փնտրման աշխատանքները պետք է անցկացնի Գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովը։