Ռեժիսոր Դեյվիդ Լինչը հայտարարել է, որ ընդմիշտ հեռանում է կինոյից: Այդ մասին վերջինս հայտնել է Sydney Morning Herald-ին տված հարցազրույցում:
Այս պահին Լինչի վերջին լիամետրաժ ֆիլմը «Ներքին կայսրությունն» է, որը լույս է տեսել 2006 թվականին: Ինչպես պնդում է ռեժիսորը՝ սա, ամենայն հավանականությամբ, իր վերջին կինոաշխատանքն է:
«Ամեն բան խիստ փոխվել է: Այնքան շատ ֆիլմեր չեն արդարացրել իրենց վարձույթի ժամանակ, նույնիսկ եթե հնարավոր է, որ դրանք հզոր ֆիլմեր են եղել: Եվ այն, ինչ արդարացնում էր իրեն վարձույթի ժամանակ, չի եել այն ինչով ես կցանկանայի զբաղվել»,- հայտարարել է Լինչը:










































