ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Երևանի ավագանու ընտրություններն իրեն մուտֆիլմեր է հիշեցնում:
«Շռեկի, Չիպոլինոյի, Ձյունանուշիկի հետ պայքար է, որում հաղթելու է գլխավոր մուլտիպլիկատորը, ընդ որում, այդ մուկլտիպլիկատորը դիսնեյի տաղանդը հաստատ չունի: Բացի փչացնելուց, նա լավ բան չի ստեղծում», -հայտարարեց Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ զարմացած չէ՝ լրագրողներն իրեն ավագանու ընտրություններից հարց չեն ուղղում, քանի որ այստեղ, ըստ էության, խոսելու ոչինչ չկա:
Մանրամասները՝ տեսանյութում:









































