Tuesday, 16 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչու Մխիթարյանը վրիպեց. Մոուրինյոյի առեղծվածը

Եվրոպայի լիգայի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթելով «Սելտային»՝ «Մանչեսթեր Յունայթեդը» լուրջ քայլ կատարեց դեպի եզրափակիչ: Անգլիական ակումբը իր մյուս հանդիպումների համեմատ բալանսավորված և գրագետ ֆուտբոլ ցուցադրեց:

Համաձայնեք, սակայն, որ Ժոզե Մոուրինյոյի թիմը նման խաղով պետք է ավելի համոզիչ հաշվով հաղթանակ տաներ: Միայն առաջին կեսում «Յունայթեդը» չօգտագործեց երեք իրական գոլային հնարավորություն: Նպաստավոր դիրքերից վրիպեցին Հենրիխ Մխիթարյանն ու Ջեսի Լինգարդը: Վերջինս երկրորդ կեսում ևս մեկ անգամ չօգտագործեց 100 տոկոսանոց գոլային հնարավորությունը: Հանդիպման միակ և հաղթական գոլն արձանագրվեց ստանդարտ դիրքից՝ տուգանային հարվածով:

Ողջ մրցաշրջանի ընթացքում գոլային պահերը չօգտագործելը «Յունայթեդի» համար մնաց օրակարգային խնդիր: Եվրոպայի լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Անդերլեխտի» հետ մրցավեճում չիրացրեց առնվազն 7 գոլային պահ: Նման օրինակները բազմաթիվ են: Ո՞րն է վրիպումների պատճառը: Ուղղակի ծիծաղելի կլինի ասել, որ Լինգարդին կամ Մխիթարյանին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը վարպետության պակասի պատճառով: Շատ վերլուծաբաններ «Յունայթեդի» վրիպումները առեղծվածային մի երևույթ են որակում:

Նշենք, սակայն, որ եթե թիմը ամիսներ շարունակ թույլ է տալիս աբսուրդային վրիպումներ, ապա խնդիրը պետք է ունենա բացատրություն: Անգլիայի Պրեմիեր լիգայում «Յունայթեդը» 14 հանդիպում ավարտել է ոչ-ոքի: Մի փոքր ավելի դիպուկ գտնվելու դեպքում Մոուրինյոյի թիմը այսօր տեղ կզբաղեցներ մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակում:

Ուսումնասիրելով «Յունայթեդի» ընթացիկ մրցաշրջանում անցկացրած հանդիպումները՝ վրիպումների տևական երևույթը կարող ենք բացատրել միայն Մոուրինյոյի տակտիկական մոդելների չափից ավելի փոփոխություններով: Մասնավորապես, Մխիթարյանը, Լինգարդը, Մարսիալը, Մատան, ինչու չէ՝ նաև Ռեշֆորդը ըստ էության դեռևս չեն գտել իրենց տեղը խաղադաշտում: Հայաստանի հավաքականի ավագին մի դեպքում կարող ենք տեսնել կիսապաշտպանության ձախ եզրում: Մի քանի օր հետո էլ Մոուրինյոն Մխիթարյանին օգտագործում է կիսապաշտպանության աջ եզրում կամ ենթահարձակվողի դիրքում: Նույնը կարելի է ասել վերը թվարկած մյուս ֆուտբոլիստների մասին:

Զլատան Իբրահիմովիչը «Յունայթեդում» բարձր արդյունավետությամբ աչքի ընկավ այն պարզ պատճառով, որ բոլոր հանդիպումներն անցկացրեց կենտրոնական հարձակվողի դիրքում: Խաղային գոտիների շարունակ փոփոխությունը ֆուտբոլիստների մեջ առաջացնում է ավելորդ լարվածություն: Առաջին հայացքից թվում է, թե էական տարբերություն չկա ձախ կամ աջ եզրերում խաղալու մեջ: Բայց հարձակողական ոճի ցանկացած խաղացող ժամանակի ընթացքում սովորում է այն խաղային դիրքին, որտեղ նրան խաղացնում է մարզիչը, և, այսպես ասած, բռնում է այդ դիրքից հաջողության հասնելու «սամթը»:

Մոուրինյոյի դեպքում ֆուտբոլիստը խաղից առաջ պատկերացում չունենալով, թե որ դիրքում է խաղալու, արդեն իսկ բարդույթավորվում է: Վստահ ենք՝ եթե Հենրիխ Մխիթարյանը ողջ մրցաշրջանի ընթացքում խաղար, ասենք, կիսապաշտպանության ձախ եզրում, ապա նրա խփած գոլերի թիվ շատ ավելի մեծ կլիներ:

«Շատ գոհ եմ մեր թիմի ցուցադրած խաղից, սակայն արդյունքից բավարարված չեմ: Առաջին կեսում պետք էր երեք կամ գոնե 2 գոլ խփեինք, սակայն հանդիպման առաջին 45 րոպեներն ավարտվեցին գոլազուրկ ոչ-ոքի: Մենք իսկապես լավ ֆուտբոլ ցուցադրեցինք, և տրամաբանական կլիներ, եթե եզրափակչի ուղեգրի հարցը լուծեինք առաջին իսկ խաղում: Ցավալի է, բայց հիմա ամբողջ ուժով պետք է խաղանք «Օլդ Թրաֆորդում»,- հայտարարել է Ժոզե Մոուրինյոն:

Ինչևէ, «Սելտայի» հետ հանդիպմանն անդրադարձել է նաև Մխիթարյանը: Թվիթերյան իր միկրոբլոգում մեր ֆուտբոլիստը գրել է. «Հյուրընկալվելիս կարևոր հաղթանակ տարանք: Հիմա անհամբերությամբ եմ սպասում մեր երկրպագուների աջակցության ներքո խաղալուն»:

«Սելտայի» հետ պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 11-ին: Մինչ այդ՝ մայիսի 7-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակներում «Յունայթեդը» Լոնդոնում կմրցի «Արսենալի» հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում