Այսօր՝ մայիսի 5-ին, «Երևան Էքսպո» կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է Հայաստանում արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների արտադրանքների ցուցահանդես-վաճառք: Բացմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Այստեղ միայն սիրիահայեր չեն, նաև այլ երկրներից մեր հայրենիքում հաստատված հայրենակիցներն են: Ամեն անգամ նրանք մի նորույթ են բերում, մի հետաքրքիր ապրանքատեսակ են առաջարկում»,-լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ Հայաստանում արտադրված ապրանքանիշներն արդեն միջազգային առումով դառնում են ընդունելի և տարածում են գտնում:
Նախարարի խոսքով՝ հայաստանցիներս հայրենադարձներից սովորելու շատ բան ունենք:
Մանրամասները՝ տեսանյութում:









































