ՀՀ բանկային համակարգի միջոցով արտասահմանից Հայաստան փոխանցված զուտ տրանսֆերտներն այս տարվա հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 15.5 %-ով: Սա երևում է Կենտրոնական բանկի այսօր հրապարակած հուլիս ամսվա տեղեկագրից:
Բացարձակ թվով Հայաստան մտած ոչ առևտրային փոխանցումների մուտքի ու ելքի տարբերությունը (զուտ տրանսֆերտը) կազմել է մոտ 760 մլն դոլար՝ այս տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածում:











































