Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչո՞ւ պետությունը պատասխանատու չէ ակտիվների կառավարիչների համար

Կենսաթոշակային նոր համակարգի ներդրման ամենախոցելի տեղն այն է, որ կենսաթոշակային ֆոնդերը (տարիների ընթացքում աշխատողների կողմից իրենց կենսաթոշակի համար աշխատավարձից պահված՝ կուտակած, գումարները) կառավարելու են մասնավոր ընկերություններ այն պարագայում, երբ նրանց սնանկացման դեպքում պետությունը որևէ պատասխանատվություն չի կրում։ Այս մասին այսօր ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ բանավեճի ժամանակ հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

«Սա, կարծում եմ, ամենաէական պահերից մեկն է, որը բնականաբար անընդունելի է։ Պետք է, իհարկե, ուշադրություն դարձնել նաև, թե այն անձինք, ովքեր չեն աշխատում՝ ոչ իրենց մեղքով, կամ սեզոնային են աշխատում, կամ գյուղատնտեսության ոլորտում են աշխատում, տարիներ անց նրանց նվազագույն պարենային գիծը կբավարարվի՞, թե՞ ոչ»,- ասաց Թ.Մանասերյանը։

Անդրադառնալով ակտիվների (կենսաթոշակային ֆոնդերի) կառավարիչների սնանկացման դեպքում պետության պատասխանատվությանը՝ Հ.Հակոբյանը նշեց, որ ակտիվների կառավարիչների սեփական միջոցները և կենսաթոշակային ֆոնդերը պետք է տարբերակել իրարից։ Եթե ակտիվի կառավարիչը սնանկանում է, ապա, բնականաբար, կորցնում է իր սեփական միջոցները, սակայն դա չի նշանակում, թե ակտիվի կառավարիչի սնանկացմամբ զրոյանում են այդ կառավարչի կառավարած ֆոնդերը (որոնք չեն պատկանում այդ կառավարչին)։

Նշենք, որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման վերաբերյալ 2010 թ. դեկտեմբերի 22-ին ընդունված օրենսդրական փաթեթով, իսկապես, ակտիվների կառավարիչների սնանկացումը չի ենթադրում աշխատողների կենսաթոշակային ֆոնդերի փոշիացում կամ արժեզրկում։ Ակտիվների կառավարիչները ընդամենը տեղաբաշխում են աշխատողների ապագա կենսաթոշակները տարբեր արժեթղթերում (պետական կամ մասնավոր), ընդ որում՝ հենց այդ աշխատողների սահմանած ռիսկայնության և եկամտաբերության աստիճաններին համապատասխան։

Այնպես որ, աշխատողի համար նշանակություն չունի՝ իր ֆոնդը տեղաբաշխող կառավարիչը կսնանկանա՞, թե՞ ոչ։ Աշխատողի համար նշանակություն ունի այն, թե իր ֆոնդը ո՞ր ընկերությունների արժեթղթերը գնելուն է ուղղվել, և արդյոք կսնանկանա՞ն հենց այդ ընկերությունները, կամ որքանո՞վ կարժեզրկվեն դրանց արժեթղթերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում