Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Էրդողանի ավտորիտար կուրսը ձեռնտու է Պուտինին. Die Welt

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ սառը հանդիպումից մեկ օր անց Ռուսաստանի նախագահ Պուտինը Սոչիի իր նստավայրում ընդունեց հյուրի, որին ավելի ուրախ էր տեսնել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից Պուտինը քննադատություններ չի լսի՝ գրում է Die Welt գերմանական պարբերականը:

«Պուտինն էլ իր հերթին չի քննադատի Թուրքիայում իրավական պետության ոչնչացումը»,- գրում է հոդվածագիրը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Ռուսաստանի նախագահը հանդիպման հենց սկզբում շնորհավորել է թուրք գործընկերոջը սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի արդյունքների կապակցությամբ:

Երկու ավտոկրատ պետությունների միջև հակամարտությունը, որը ծագել էր թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո 2015թ., լուծվեց նույնքան արագ, որքան առաջացել էր: Թուրքիայում 2016թ. ամռանը պետական հեղաշրջման փորձը, դրան հետևած Էրդողանի կոշտ արձագանքը մտերմացրեց երկու նախագահներին՝ ասվում է հոդվածում:

Ավտորիտար կուրսը, որը վերցրել է թուրք նախագահը, բխում է նրա ռուս գործընկերոջ շահերից, որի «սուվերեն ժողովրդավարության» մոդելը նախատեսում է ժողովրդավարական ինստիտուտների ձևական պահպանում: Որքան ուժեղանում է քննադատությունը Թուրքիայի հանդեպ Եվրամիության կողմից, այնքան նա ավելի սրտաբաց ընդունելության է արժանանում Ռուսաստանում:

Միևնույն ժամանակ Թուրքիայի և Ռուսաստանի շահերը շատ հարցերում չեն համընկնում: Դա ակնհայտ դարձավ սիրիական թեման քննարկելիս: Այն դեպքում, երբ Թուրքիան պաշտպանում է սիրիական ընդդիմությանը, Ռուսաստանը շարունակում է աջակցել բռնապետ Ասադին: Մոսկվան և Անկարան տարբեր շահեր են հետապնդում նաև Սիրիայի հյուսիսում: Սոչիում Էրդողանը մատնանշեց, որ քուրդ մարտիկները նույն շարքում են գտնվում ահաբեկչական կազմակերպությունների հետ: Իսկ Ռուսաստանը վերջին ժամանակներս զարգացնում է հարաբերությունները սիրիացի քրդերի հետ՝ ասվում է հոդվածում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում