Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրոն հայտնել է, որ չի ցանկանում հրաժեշտ տալ դարպասապահ Վիկտոր Վալդեսին, ով արդեն հայտարարել է ակումբից հեռանալու մասին:
«Չենք ցանկանում բաց թողնել Վալդեսին: Մենք սիրում ենք նրան և նա մեզ պետք է: Ամբողջ թիմով կխնդրենք, որ Վալդեսը չհեռանա:
Վիկտորն իդեալական դարպասապահ է մեր թիմի համար և իսկական առաջատար` հանդերձարանում: Առանց նրա «Բարսելոնա»-ն լիարժեք չի լինի»,- ասել է Պեդրոն:









































